«Ինչպե՞ս կարող եմ օգնել այն անդամներին, ովքեր իրենց համարում են գեյ կամ նույն սեռի հանդեպ հակվածություն են զգում, որ եկեղեցում զգան սիրված, ընդունված և ոգեշնչված»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)
«Ինչպե՞ս կարող եմ օգնել այն անդամներին, ովքեր իրենց համարում են գեյ կամ նույն սեռի հանդեպ հակվածություն են զգում, որ եկեղեցում զգան սիրված, ընդունված և ոգեշնչված»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ
Ինչպե՞ս կարող եմ օգնել այն անդամներին, ովքեր իրենց համարում են գեյ կամ նույն սեռի հանդեպ հակվածություն են զգում, որ եկեղեցում զգան սիրված, ընդունված և ոգեշնչված:
Թույլ տվեք աճել և պատասխանատվություն ստանձնել
«Շատ կարևոր է, որ մենք նախ և առաջ հասկանանք, որ մարդիկ գտնվում են արահետի տարբեր կողմերում և մենք պետք է զարգացնենք մեր շրջապատի մարդկանց գիտակցությունը:
Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր ամեն կիրակի եկեղեցի են մտնում, որպեսզի կարողանան ոգեշնչվել և վեհանալ, բայց ովքեր դռնից դուրս են գալիս՝ պարզապես զգալով քննադատված, չսիրված ու ոչ պիտանի, կարծես նրանց համար Եկեղեցում տեղ չկա։ Մենք պետք է դա այլ կերպ անենք: Մենք պետք է խորապես գիտակցենք, թե որն է կիրակի օրը եկեղեցի գալու նպատակը և համոզվենք, որ յուրաքանչյուրը, ով գալիս է, իրեն զգում է սիրված, պահանջված, ընդունված և ոգեշնչված: Բոլորն ունեն խնդիրներ, որոնց մասին մենք նույնիսկ չգիտենք: Եվ այնքան կարևոր է, որ գիտակցենք, որ մեր շրջապատում բոլորը սիրված են Աստծո կողմից, և մենք պետք է տեսնենք նրանց Քրիստոսանման աչքերով: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ դատողությունը թելադրի մարդկանց հետ փոխգործակցության ձևը: Դա պարզապես ճիշտ չէ: Ես զգում եմ, որ Տերը մեզ դրել է այնտեղ, որտեղ մենք ապրում ենք և ինչ-որ նպատակով կապում է մեզ շրջապատող մարդկանց հետ:
Քանի որ դա ոչ միայն մեր սեփական առաջընթացի, այլև ուրիշների առաջընթացին օգնելու համար է: Եվ ես հասկացել եմ, որ մենք ծնվել ենք այնտեղ, որտեղ ապրում ենք, որպեսզի կարողանանք սիրել և քաջալերել մյուսներին:
Մենք պարզապես չենք կարող լինել, կամ նույնիսկ մեզ անվանել Քրիստոսի աշակերտ, եթե չենք օգնում ուրիշներին այդ արահետով ընթանալիս: Հիսուս Քրիստոսի ավետարանը չի սահմանազատում մարդկանց: Մարդիկ են նվազեցնում մարդկանց կարևորությունը։ Եվ մենք պետք է շտկենք դա: Մենք պետք է նրբանկատ լինենք, սիրենք մարդկանց և թույլ տանք, որ նրանք աճեն, բարգավաճեն և դառնան իրենց լավագույն եսը: Նրանք ունեն տաղանդներ, ունակություններ և անհատականություն, որոնք անհրաժեշտ են Աստծո արքայությունում: Եվ, եթե մենք պատրաստվում ենք կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա, մեզ պետք է, որ յուրաքանչյուրը գա և անի իր մասը։ Եվ մենք պետք է հասկանանք դա: Երբ որևէ մեկը մոտենում է հավաքատան դռանը, նրանք պետք է իրենց անմիջապես զգան ընդունված, սիրված, բարձրացված ու ոգեշնչված, իսկ երբ այդ դռնից դուրս են գալիս, գնան և ավելի լավ լինեն: Որովհետև նրանք գիտեն, որ Տերը սիրում է իրենց: Եվ որովհետև նրանք գիտեն, որ իրենց հավատքում ընկերներ ունեն» (Carol F. McConkie, “Lifting Others,” ChurchofJesusChrist.org)։