«Ես հանդիպում ունեմ մի անդամի հետ, ով իրեն բնութագրում է լեսբուհի, գեյ, երկսեռական կամ նույն սեռի հանդեպ հրապուրանք է զգում»։ Ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ ասել։ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)
«Ես հանդիպում ունեմ մի անդամի հետ, ով իրեն բնութագրում է լեսբուհի, գեյ, երկսեռական կամ նույն սեռի հանդեպ հրապուրանք է զգում»։ Ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ ասել։ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ
Ես հանդիպում ունեմ մի անդամի հետ, ով իրեն բնութագրում է լեսբուհի, գեյ, երկսեռական կամ նույն սեռի հանդեպ հակվածություն է զգում։ Ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ ասել։
Ցուցաբերեք համբերություն և սեր
«Սկզբնական արձագանքը կարևոր է։ Եվ մարդիկ ավելի շատ հակված են ու ցանկություն են ունենում բարկանալ ու մերժել։ Երբեմն երկու կողմն էլ պարզապես ժխտում է հարցի էությունը։ Կարևոր է բավարար ինքնատիրապետում ունենալ՝ այդ ամենը մի կողմ դնելու համար, ունենալ մի փոքր համբերություն, սկսել խոսել, սկսել լսել և սկսել ավելի լավ հասկանալ: Մենք ոչինչ չենք կորցնում, երբ ժամանակ ենք տրամադրում և փորձում հասկանալ։ Նույնիսկ, եթե այդ պահին համաձայնություն չկա խորհուրդը լսելու, կամ պատասխանելու և արձագանքելու, մենք շտապելու կարիք չունենք։ Կարիք չունենք ամեն ինչ լուծել մեկ ամսում, մեկ շաբաթում կամ մեկ տարում: Այս հարցերը լուծվում և շտկվում են ժամանակի ընթացքում՝ ժամանակի ընթացքում փնտրելով Տիրոջ կամքը և առաջնորդվելով Նրա կողմից։ Այնպես որ, հուսով եմ, որ ժամանակ կգտնենք և համբերությամբ կլսենք, կհասկանանք և չենք պնդի, որ ամեն ինչ լուծվի կարճ ժամանակահատվածում» (D. Todd Christofferson, “Purpose of This Website,” ChurchofJesusChrist.org)։
Գնահատեք զգացմունքների իրական լինելը
«Միշտ կարևոր է հասկանալ մարդկանց զգացմունքները, որ դրանք իրական են, որ դրանք կեղծ չեն, որ մենք չենք ժխտում, որ մեկ ուրիշը մեկ այլ բան է զգում։ Իրականությունն ընդունում ենք ներկա դրությունը և այդ կետից շարունակում։ Եվ մենք ուզում ենք, որ մարդիկ զգան, որ իրենք այստեղ տուն ունեն, որ մենք ավելի շատ ընդհանուր բան ունենք, քան՝ տարբերություն։ Որոշ փորձառությունների մասին մենք խոսում ենք այս կայքում: Եվ ես կարծում եմ, որ կարևոր է, որ մենք միշտ շարունակենք դա զգալ, արտահայտել դա, ճանաչել մարդկանց զգացմունքների և հանգամանքների իրական լինելը և շարունակել այդ կետից» (D. Todd Christofferson, “Purpose of This Website,” ChurchofJesusChrist.org)։