«Արդյո՞ք նույն սեռի հանդեպ հրապուրանքը մեղք է»։ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)
«Արդյո՞ք նույն սեռի հանդեպ հրապուրանքը մեղք է»։ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ
Արդյո՞ք նույն սեռի հանդեպ հրապուրանքը մեղք է։
Զգացմունքները մեղք չեն
Նույն սեռի հանդեպ հակվածություն զգալը մեղք չէ: Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը նշել է.
«Եկեք պարզ արտահայտվենք. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հավատացած է, որ «նույն սեռի հանդեպ հակվածություն զգալը բարդ իրողություն է շատ մարդկանց համար: Ինքնին համակրանքը մեղք չէ, բայց եթե վերածվում է գործողության, ապա մեղք է: Չնայած համակրանքը կարող է առաջանալ անկախ մարդու ցանկության, մարդը ինքն է ընտրում՝ ինչպես արձագանքել այդ զգացմունքին: Եկեղեցին սիրով և ըմբռնումով ձեռք է մեկնում Աստծո բոլոր զավակներին, այդ թվում նաև [նույն սեռի հանդեպ հակվածություն զգացողներին]» (“The Lord Needs You Now!” Liahona, Sept. 2015, 15):
Չնայած նույն սեռի հանդեպ հակվածությունը մեղք չէ, այն կարող է դժվար հաղթահարելի լինել: Չնայած մարդը կարող է անկախ իրենից նման զգացումներ ունենալ, նա կարող է պարտավորություն վերցնել պահելու Աստծո պատվիրանները: Ծնողը, ում երեխան նույն սեռի հանդեպ հակվածություն է զգում կամ իրեն նույնասեռական է համարում, պետք է ընտրի սիրել և ընդունել այդ երեխային: Որպես Եկեղեցու անդամների համայնք, մեր ընտրությամբ պետք է հյուրընկալ համայնք ստեղծենք: