«Ինչպե՞ս կարող եմ ներգրավել կամ օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր իմ ծխում կամ ցցում նույն սեռի հանդեպ հակվածություն են ունենում»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)
«Ինչպե՞ս կարող եմ ներգրավել կամ օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր իմ ծխում կամ ցցում նույն սեռի հանդեպ հակվածություն են ունենում»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ
Ինչպե՞ս կարող եմ ներգրավել կամ օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր իմ ծխում կամ ցցում նույն սեռի հանդեպ հակվածություն են ունենում:
Առաջնորդել օրինակով
«Եկեղեցիների մեջ, ոչ ոք չպետք է լինի ավելի սիրող ու կարեկից։ … Եկեք լինենք առաջինը՝ սեր, կարեկցանք արտահայտելիս և օգնության ձեռք մեկնելիս։ … Թող որ չունենանք ընտանիքներ, որոնք կվտարեն կամ անհարգալից կվերաբերվեն նրանց հետ, ովքեր ընտրում են այլ ապրելակերպ՝ իրենց սեռի հանդեպ ունեցած զգացումների արդյունքում:
«Հստակ է, որ ամենադժվար բանը, որին բախվեցի ցցի նախագահ եղած ժամանակ ․․․ [այն ժամանակ էր,] երբ բժշկությունն առաջին անգամ իմացավ ՁԻԱՀ-ի մասին, և մեր տղամարդկանց զգալի մասը հայտնաբերեց, որ վարակված է ՁԻԱՀ-ով: Նրանց մեծ մասը Եկեղեցում չեր եղել, մի քանիսը եղել էին, և մենք պարզեցինք, որ 17 տղամարդ վարակված է ՁԻԱՀ-ով: Այդ պահին բուժում չկար: Ցցի նախագահի իմ կոչման ժամանակ այդ բոլոր 17 տղամարդիկ մահացան ՁԻԱՀ-ից։
«Այդ ընթացքում ես մի քանի հրաշալի դասեր սովորեցի. Սովորեցի, որ [Վերջին Օրերի Սրբերի] համայնքը սիրող և կարեկից համայնք է: Ես ականատես էի լինում, թե ինչպես են եպիսկոպոսները հրաշալի զոհաբերություններ կատարում՝ հոգ տանելով այդ մահացող երիտասարդներից մի քանիսի մասին: Ես նայում էի, թե ինչպես են նրանք ջանում այդ երիտասարդներին միավորել իրենց ընտանիքների հետ և հնարավորություն տալ ընտանիքներին հոգ տանել նրանց մասին: Կրկնում եմ, այդ ժամանակ ոչ մի բուժում և ոչ մի կանխարգելման միջոցներ չկային այդ հիվանդության համար։ Ես ականատես էի լինում, թե նրանք ինչպես են միմյանց մասին հոգ տանում։ Եվ ես ականատես էի լինում, թե նրանցից մի քանիսը, հատկապես հիշում եմ նրանցից մեկին, ով վերադարձած միսիոների հետ մեկ սխալ վարքագծի արդյունքում վարակվել էր ՁԻԱՀ-ով՝ իր վրա վերցրեց ամենադժվար դեպքերը և հոգ տարավ նրանց մասին, որոնք շատ հիվանդ էին, և նա վերջինն էր, որ մահացավ:
Դրանից քաղած իմ դասն այն էր, որ Եկեղեցիների մեջ, ոչ ոք չպետք է լինի ավելի սիրող ու կարեկից։ Ոչ մի ընտանիք, ում ընտանիքի անդամը նույնասեռ հակվածություն ունի, չպետք է նրան դուրս վանի ընտանեկան շրջանակից: Նրանք պետք է ընտանեկան շրջանակի մի մասը լինեն» (Quentin L. Cook, “Let Us Be at the Forefront,” ChurchofJesusChrist.org)։
Արտահայտեք սեր, կարեկցանք և օգնություն
«Արդյո՞ք մենք ուսուցանում ենք ընտանիքի վերաբերյալ հայտարարությունը։ Արդյո՞ք մենք ուսուցանում ենք Երկնային Հոր ծրագիրը։ «Արդյո՞ք մենք ուսուցանում ենք Ձեռնարկ 2-ի առաջին գլուխը։ Այո, մենք ուսուցանում ենք: Մենք ունենք փրկության ծրագիր։ Եվ մեր կյանքում երեխաներ ունենալով մենք իրականացնում ենք Երկնային Հոր ծրագիրը։ Բայց եկեք լինենք առաջինը՝ սեր, կարեկցանք արտահայտելիս և օգնության ձեռք մեկնելիս այդ մարդկանց։ Եվ թող որ չունենանք ընտանիքներ, որոնք դուրս կվանեն կամ անհարգալից կվերաբերվեն նրանց, ովքեր ընտրում են այլ ապրելակերպ՝ իրենց սեռի հանդեպ ունեցած զգացումների արդյունքում: … Ինչպես տեսնում եք, ես դրան լուրջ եմ վերաբերվում։ Կարծում եմ դա շատ կարևոր սկզբունք է» (Quentin L. Cook, “Let Us Be at the Forefront,” ChurchofJesusChrist.org)։