Համասեռամոլություն
Ինչպե՞ս կարող եմ աջակցել այն անդամներին և նրանց ընտանիքներին, ովքեր գուցե տառապում են ընկճախտով կամ ինքնասպանության մտքեր ունեն:


«Ինչպե՞ս կարող եմ աջակցել այն անդամներին և նրանց ընտանիքներին, ովքեր գուցե տառապում են ընկճախտով կամ ինքնասպանության մտքեր ունեն: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)

«Ինչպե՞ս կարող եմ աջակցել այն անդամներին և նրանց ընտանիքներին, ովքեր գուցե տառապում են ընկճախտով կամ ինքնասպանության մտքեր ունեն: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ

Ինչպե՞ս կարող եմ աջակցել այն անդամներին և նրանց ընտանիքներին, ովքեր գուցե տառապում են ընկճախտով կամ ինքնասպանության մտքեր ունեն:

Կարեկցանք և վստահություն

Այն մարդիկ, ովքեր ունեն նույն սեռի հանդեպ հրապուրանք կամ իրենց համարում են գեյ, ավելի շատ են հակված ընկճախտի կամ ինքնասպանության: Մարդիկ, ովքեր ընկճված են կամ գուցե մտածում են ինքնասպանության մասին, պետք է իմանան, որ իրենց սիրում են և պետք է ուղղորդվեն հոգեկան առողջության իրավասու մասնագետի մոտ: Ընկճախտն իրական է և կարող է լինել անհաղթահարելի ու թուլացնող:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կարեկցանքով է խոսում ընկճախտի դեմ պայքարի մասին.

«Ինչպիսին էլ որ լինեն ձեր մաքառումները, իմ եղբայրներ և քույրեր, մտավոր, էմոցիոնալ, ֆիզիկական կամ այլ, մի քվեարկեք այս թանկագին կյանքի դեմ, վերջ դնելով դրան: Վստահեք Աստծուն: Կառչեք Նրա սիրուց: Իմացեք, որ մի օր լուսաբացը կլինի պայծառ և մահկանացու կյանքի բոլոր ստվերները կվերանան: Չնայած մենք կարող ենք մտածել, որ «նման ենք կոտրված անոթի», ինչպես սաղմոսաբանն է ասում, մենք պետք է հիշենք, որ անոթը գտնվում է աստվածային կավագործի ձեռքին» («Ինչպես կոտրված անոթը», Լիահոնա, նոյ. 2013, 42)։

Գործիքներ և նյութեր

Երբ ընկճախտի զգացողությունը վերածվում է ինքնասպանության մտքերի, կարևոր է ունենալ մեկին, ում հետ կարելի է խոսել: Ինքնասպանության հակված մարդիկ զգում են ֆիզիկական, մտավոր կամ հուզական մեծ ցավ ունեն, հաճախ մեկուսացած են և կարող են մտածել, որ իրենք ապագայի հույս չունեն: Նրանք կարող են զգալ, որ աղետալի ցավը դադարեցնելու այլ տարբերակ չկա, բացի իրենց կյանքին վերջ դնելուց: Ինքնասպանության միջոցով մահվան մասին հաճախ մտածում, դիտարկում և վերանայում են նախքան որևէ փորձ կատարելը: Մտորումների այս ժամանակահատվածում միջամտությունը կարող է կյանքեր փրկել:

  • Ճգնաժամային օգնության թեժ գծեր

  • Մասնագիտական խորհուրդները և բուժումը կարող են օգնել, որ մարդիկ պայքարեն ընկճախտի դեմ։

  • Ինքնասպանության մասին նյութեր, օրինակ՝ Մտքեր ինքնասպանության մասին, կարելի է գտնել Կյանքի օգնություն և Ինքնապահովման բաժիններում ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում:

  • Դիտեք «Հասկանալ ինքնասպանությունը» տեսանյութը, որպեսզի սովորեք, թե ինչպես քայլեր ձեռնարկել ինքնասպանությունը կանխելու համար և ինչպես արձագանքել կորուստներից հետո:

  • Ինքնասպանության կանխարգելումը սկսվում է նախազգուշական նախանշանների ճանաչումից: Նախազգուշական նախանշանների ցանկը տեսնելու համար այցելեք Ինքնասպանությունների կանխարգելման ամերիկյան հիմնադրամ։

  • Եթե թվում է, որ ինչ-որ մեկը կարող է ռիսկի ենթարկվել, ամենալավ բանը, որ կարելի է անել, նրանց հետ խոսելն է այդ մասին: Կարող է տարօրինակ կամ մեծամիտ թվալ, բայց ընկճախտի մեջ գտնվող մարդիկ հաճախ կարիք ունեն մեկի հետ խոսելու՝ մեկի, ով կօգնի նրանց մշակել մտքերն ու զգացմունքները: Այս խոսակցությունները կարող են դժվար լինել, բայց դրանք կարևոր են մեկուսացման և հուսահատության զգացումները նվազեցնելու համար, որոնք կարող են ինքնասպանության պատճառ դառնալ: Եթե թվում է, որ անձը սպառնում է ինքնասպանության անմիջական փորձ կատարելու վտանգ, զանգահարեք ինքնասպանության ազգային կանխարգելման օգնության թեժ գիծ՝ 1-800-273-TALK (8255)։