Համասեռամոլություն
Արդյո՞ք ես պետք է մասնագիտական խորհրդատվության ուղարկեմ միասեռական անդամներին և (կամ) նրանց ընտանիքներին:


«Արդյո՞ք ես պետք է մասնագիտական խորհրդատվության ուղարկեմ միասեռական անդամներին և (կամ) նրանց ընտանիքներին»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)

«Արդյո՞ք ես պետք է մասնագիտական խորհրդատվության ուղարկեմ միասեռական անդամներին և (կամ) նրանց ընտանիքներին»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ

Արդյո՞ք ես պետք է մասնագիտական խորհրդատվության ուղարկեմ միասեռական անդամներին և (կամ) նրանց ընտանիքներին:

Թերապիան կարող է ամրապնդել առողջ ապրելակերպը

Թե՛ ծնողները, թե՛ ղեկավարները ր թե՛ մասնագիտական խորհրդատուները որպես արդյունք, չպետք է հակվածության փոփոխություն ակնկալեն կամ պահանջեն: Սակայն, մասնագետ խորհրդատուից խորհուրդ հարցնելը ուժի և խոնարհության նշան է: Եթե անձը նախընտրում է դիմել այդպիսի օգնության համար, մյուսները պետք է հարգեն նրա իրավունքը՝ որոշելու ցանկալի արդյունքները:

Երբեմն կարող է դժվար լինել ինքերս մեզ օբյեկտիվորեն քննել: Մասնագիտական խորհրդատվությունը կարող է օգնել կյանքի շատ ոլորտներում՝ ընկճախտի և անհանգստության շեղումներին անդրադառնալուց մինչև ամուսնության ամրապնդումը: Ինչպես նշել է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը, մասնագիտական օգնությունը երբեմն կարող է նույնքան կարևոր լինել, որքան հոգևոր օգնությունը (տես «Ինչպես կոտրված անոթը», Լիահոնա, նոյ. 2013, 40–42)։

Երբ մեկը դիմում է թերապիայի, Եկեղեցին խորհուրդ է տալիս այնպիսի մոտեցումներ, որոնք հարգում են «հաճախորդի ինքնորոշումը»: Այլ կերպ ասած, անհատն իրավունք ունի որոշելու ցանկալի արդյունքները, և թերապևտները ու խորհրդատուները պետք է հարգեն նրա ցանկությունները: Այն մարդկանց համար, ովքեր ունեն նույն սեռի հանդեպ հրապուրանք կամ իրենց բնութագրում են գեյ, խորհրդատվությունը կարող է օգնել իրենց սեռական կյանքին մոտենալ ավելի առողջ ու լիարժեք կերպով: Սակայն, խորհրդատվությունը և թերապիան ոչ բոլորին է անհրաժեշտ։

Թեպետ որոշ մարդկանց կարող են տեղի ունենալ և տեղի են ունենում սեռական կողմնորոշման փոփոխություններ, անքաղաքավարի է մասնագիտական բուժումը կենտրոնացնել այն ենթադրության վրա, որ սեռական կողմնորոշման փոփոխություն կլինի կամ պետք է տեղի ունենա: Կրկին, անհատն իրավունք ունի որոշելու ցանկալի արդյունքը: