Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Հովհաննեսի 13


ՋՍԹ, Հովհաննես 13.8–10 (համեմատի՛ր Հովհաննես ԺԳ.8–10)

(Հիսուսը լվաց Առաքյալների ոտքերը):

8 Պետրոսը նրան ասաց. Դու չպետք է իմ ոտքերը լվանաս: Հիսուսը պատասխանեց նրան. Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունես:

9 Սիմոն Պետրոսն ասաց նրան. Տեր, ոչ թե ոտքերս միայն, այլ ձեռքերս ու գլուխս էլ:

10 Հիսուսը նրան ասաց. Իր ձեռքերն ու գլուխը լվացածին բան պետք չէ, բացի ոտքերը լվանալուց, այլ բոլորովին մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ: Արդ, սա հրեաների սովորույթն էր՝ ըստ իրենց օրենքի. ուստի, Հիսուսն արեց դա, որպեսզի օրենքը կատարվի: