Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Հովհաննեսի 4


ՋՍԹ, Հովհաննես 4.1–4 (համեմատի՛ր Հովհաննես Դ.1–2)

(Հիսուսը մկրտություն էր կատարում):

1 Երբ որ Փարիսեցիները լսեցին, որ Հիսուսն ավելի շատ է աշակերտներ անում ու մկրտում, քան Հովհաննեսը,

2 Նրանք ավելի մեծ ջանքերով սկսեցին միջոցներ փնտրել, որպեսզի մահվան ենթարկեն նրան. քանզի շատերը Հովհաննեսին ընդունում էին որպես մարգարե, բայց Հիսուսին չէին հավատում:

3 Արդ, Տերը գիտեր դա, չնայած ինքն անձամբ այդքան չէր մկրտում, որքան իր աշակերտները.

4 Որովհետև նրանց ցույց էր տալիս միմյանց նախապատվություն տալու օրինակ:

ՋՍԹ, Հովհաննես 4.26 (համեմատի՛ր Հովհաննես Դ.24)

(Աստված իր Հոգին խոստացել է ճշմարիտ հավատացյալներին):

26 Քանզի այդպիսիններին Աստված խոստացել է իր Հոգին: Եվ նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն: