Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Ղուկասի 17


ՋՍԹ, Ղուկաս 17.21 (համեմատի՛ր Ղուկաս ԺԷ.20–21)

(Աստծո արքայությունն արդեն եկել է):

21 Ոչ էլ կասեն. Ահա՛ այստեղ է, ահա՛ այնտեղ է: Որովհետև ահա, Աստծո արքայությունն արդեն ձեզ մոտ է:

ՋՍԹ, Ղուկաս 17.36–40 (համեմատի՛ր Ղուկաս ԺԷ.37)

(Հիսուսը բացատրեց արդարների հավաքմանը վերաբերող առակը):

36 Եվ պատասխանեցին ու ասացին նրան. Տեր, ո՞րտեղ պիտի առնվեն նրանք:

37 Նա էլ ասաց նրանց. Որտեղ որ մարմինն է հավաքված. կամ, այլ խոսքով, որտեղ որ սրբերն են հավաքված, այնտեղ էլ արծիվները կհավաքվեն. կամ, այնտեղ էլ մնացածները կհավաքվեն:

38 Սա ասաց, նշելով իր սրբերի հավաքումը. և հրեշտակների իջնելն ու մնացածներին նրանց մոտ հավաքելը. մեկին մահճից, մյուսին աղալուց, մեկ ուրիշին էլ արտից, որտեղից որ կամենա:

39 Քանզի իրավ պիտի լինեն նոր երկինքներ և նոր երկիր, որոնցում արդարություն է բնակվում:

40 Եվ չի լինի ոչ մի անմաքուր բան. քանզի երկիրը կհնանա, ճիշտ ինչպես մի հանդերձ, աճելով ապականության մեջ, ուստի այն կանհետանա, և պատվանդանը կմնա սրբագործված՝ ամեն մեղքից մաքրված: