ՋՍԹ, Ղուկաս 3.4–11 (համեմատի՛ր Ղուկաս Գ.4–6)
(Քրիստոսը պիտի գա, որ իրականացնի մարգարեությունները, վերցնի մեղքերը, փրկություն բերի և լույս լինի, և նա պիտի գա զորության և ժամանակների լրության օրը):
4 Ինչպես որ Եսայիա մարգարեի գրքում է գրված, և սրանք են խոսքերը, որ ասում են. Անապատում կանչողի ձայնը. Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք նրա շավիղները:
5 Քանզի ահա, տե՛ս, նա պիտի գա, ինչպես գրված է մարգարեների գրքում, որ վերցնի աշխարհի մեղքերը և փրկություն բերի հեթանոս ազգերին, հավաքի կորածներին, ովքեր Իսրայելի փարախից են.
6 Այո՛, նույնիսկ ցրվածներին ու տառապյալներին. և նաև ճանապարհ պատրաստի, և ավետարանը հեթանոսներին քարոզելը հնարավոր դարձնի.
7 Եվ լույս լինի նրանց բոլորի համար, ովքեր նստած են խավարում, մինչև երկրի ծայրամասերը. որպեսզի իրագործի մեռելների հարությունը, և համբարձվի վեր, որ բնակվի Հոր աջ կողմում,
8 Մինչև ժամանակների լրությունը. և օրենքն ու վկայությունը պիտի կնքվեն, և արքայության բանալիները կրկին պիտի հանձնվեն Հորը.
9 Որպեսզի արդարադատություն գործի բոլորի համար. որ դատաստանով իջնի բոլորի վրա, և բոլոր անաստվածներին համոզի իրենց անաստվածային գործերում, որոնք կատարել են նրանք. և այդ բոլորը՝ այն օրը, որը պիտի գա.
10 Քանզի դա զորության օր է. այո՛, ամեն հովիտ կլցվի, և ամեն սար ու բլուր կցածրացվի. ծռված բաները կուղղվեն, և խորդուբորդ ճանապարհները կհարթեցվեն.
11 Եվ ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի: