2022
Կարոլինան փորձում է օգնել ինչ-որ մեկին
Հունվար/փետրվար 2022 թվական


Կարոլինան փորձում է օգնել ինչ-որ մեկին

Կարոլինան ինչպե՞ս կարող էր օգնել իր ընկերոջը:

Նկար
girl playing hopscotch with boy who is bald

Կարոլինան փորձեց լսել իր ուսուցչուհուն: Բայց նա չէր դադարում նայել իր ընկերոջը՝ Ռամոնին: Նրա գլխին մազ չկար:

Որոշ ժամանակ առաջ նրա մազերը սկսել էին թափվել: Հիմա նա ճաղատ էր:

Կարոլինան հետևում ձայն լսեց: Սեզարը և Լուիսը քրքջում էին: Նա հույս ուներ, որ նրանք Ռամոնի վրա չէին ծիծաղում:

Ամբողջ առավոտ Ռամոնը կռացրել էր ուսերը: Նա ձեռքը չբարձրացրեց: Նա տխուր տեսք ուներ: Կարոլինան կցանկանար օգնել նրան ավելի լավ զգալ:

Վերջապես դրսում խաղալու ժամանակը եկավ: Ռամոնը առաջինը դուրս եկավ դասարանից: Երբ Կարոլինան դուրս եկավ, տղային չտեսավ ոչ մի տեղ: Նա ֆուտբոլ չէր խաղում: Նա չէր մագլցում ձողերի վրա: Եվ նա ուսուցչի հետ չէր խաղում դասարանախաղ:

Ահա՛ նա: Ռամոնը կանգնած էր բակի անկյունում: Այնտեղ էին նաև Սեզարը և Լուիսը: Կարոլինան ավելի մոտեցավ:

«Տե՛ս, ինչքան մեծ է նրա գլուխը» Սեզարը բղավում էր:

Լուիսը ծիծաղում էր: «Ես էլ գլուխս կսափրեի, եթե այդպիսի տգեղ մազեր ունենայի»:

Ռամոնը սեղմեց ձեռքերը և բռունցք դարձրեց: Թվում էր, թե նա հիմա լաց կլինի:

Կարոլինան վազելով մոտեցավ Ռամոնին: «Ցանկանո՞ւմ ես խաղալ ինձ հետ», - հարցրեց նա: Նա բռնեց Ռամոնի ձեռքը, և նրանք միասին քայլեցին: Նրանք շարունակեցին քայլել, մինչև մոտեցան ուսուցչին: Ոչ ոք չէր կարող անհանգստացնել նրանց այդտեղ:

«Ուզո՞ւմ ես դասարանախաղ խաղանք»,- հարցրեց Կարոլինան

Ռամոնը գլխով արեց: Նա կավիճով գծեր գծեց գետնին։

«Քեզ լա՞վ ես զգում»,- հարցրեց Կարոլինան:

«Հիմա լավ եմ»: Ռամոնը ժպտաց: «Շնորհակալություն, որ օգնեցիր ինձ»։

Կարոլինան ժպտաց: Նա ուրախ էր, որ բավարար քաջություն ունեցավ՝ օգնելու իր ընկերոջը:

Նկար
Page from the January/February 2022 Friend Magazine.

Նկարները՝ Հոլի Հիբբերտի

Տպել