2022
Երգերը և օճառի պղպջակները
Հունվար/փետրվար 2022 թվական


Երգերը և օճառի պղպջակները

Ալիսը քրքջաց, երբ մտածեց, թե նախագահ Քիմբալն ինչպես էր երգում կովի հետ:

Նկար
girl washing dishes

Ալիսը մի գդալ մակարոն լցրեց իր եղբոր ափսեի մեջ: Նա սիրում էր իր փոքրիկ եղբայրներին և քույրերին, իսկ նրանց հինգն էին: Նա լավ էր զգում, երբ օգնում էր նրանց։ Բայց երբեմն դժվար էր ընտանիքում ավագը լինել: Երբ նոր երեխա էր ծնվում, նա ստիպված էր լինում շատ օգնել: Այնքան շատ բաներ էին կատարվում նրա տանը:

«Այսօր ի՞նչ եք սովորել եկեղեցում», - հարցրեց հայրիկը:

«Հիսուսի մասին», - ասաց Ալիսայի փոքր քույրը՝ Սառան: Նա ափսեի վրա քսեց խնձորի սոուսը;

Ալիսան ժպտաց: Սառան շատ անուշիկ էր: Նաև շատ թափթփված:

«Նախագահ Քիմբալի մասին ես իմացա …», - Ալիսան սկսեց պատմել: Բայց հետո մայրիկը կանչեց մյուս սենյակից: Նա հայրիկի օգնության կարիքն ուներ՝ երեխայի հետ կապված:

«Կներես», - ասաց հայրիկը։ «Հիմա կգամ»:

Մինչ հայրիկն օգնում էր մայրիկին, Ալիսն օգնում էր մյուսներին: Էրիկը շրջեց իր կաթի բաժակը: Ալիսը մաքրեց: Սառան սկսեց լաց լինել: Ալիսը գրկեց նրան: Կլարան նորից էր մակարոն ուզում: Ալիսը մի քիչ լցրեց նրա ափսեի մեջ։

Անգամ երբ հայրիկը վերադարձավ, խոհանոցը դեռ աղմկոտ էր ու խառնաշփոթ: Ալիսը կցանկանար, որ ավելի հեշտ լիներ խաղաղություն զգալը:

Վերջապես նախաճաշն ավարտվեց: Ալիսն օգնեց քույրերին ու եղբայրներին ափսեները դնել լվացարանի մեջ: Ալիսն արդեն մեծ էր և չէր կոտրում իրերը: Ուստի նա էր պատասխանատու սպասքը լվանալու համար: Նա լվացարանը լցրեց օճառաջրով:

Երանի ես երբեք ստիպված չլինեի տնային գործեր անել: Հետո նա հիշեց, թե Երեխաների միությունում ինչ էր սովորել նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի մասին: Երբ նա երիտասարդ էր, նույնպես ստիպված էր տնային գործեր անել: Նա երգում էր օրհներգեր, երբ կթում էր կովերը:

Ալիսը պատկերացրեց, թե նախագահ Քիմբալն ինչպես է կովի հետ զուգերգում: Նա քրքջաց:

Ապա նրա մոտ մի միտք ծագեց: Նա կարող է լինել մարգարեի նման: Նա վերցրեց հիմների գիրքը և բացեց առաջին հիմնը:

Նա պետք է ինչ-որ կերպ բաց պահեր այն: Ալիսը գիրքը դրեց պատուհանագոգին: Գրքի մի եզրը խցկեց ծաղկամանի հետևը: Իսկ մյուս էջի եզրը խցկեց ծանր գավաթի հետևը: Հիմա նա տեսնում էր գիրքը, մինչ լվանում էր ամանները:

Նկար
hymnbook propped up on windowsill

Մինչ Ալիսը լվանում էր ամանները, բաժակներն ու գդալները, երգում էր հիմնը: Նա զգում էր տաք, օճառային պղպջակներն իր ձեռքերի վրա: Իսկ երգը երջանկացնում էր նրա սիրտը:

Հաջորդ օրը Ալիսը կրկին երգեց: Մյուս օրը նույնպես: Նա փորձում էր հիշել յուրաքանչյուր հիմնի խոսքերը: Հետո նա անցավ հաջորդ հիմնին։ Ալիսան նաև նոր հիմներ սովորեց: Մի քանի տարի նա դաշնամուր նվագել էր սովորել: Երբ հիմնը անծանոթ էր, նա դաշնամուրի վրա սովորում էր նոտաները:

Շուտով Ալիսը այնքան էլ չէր դժգոհում աման լվանալուց: Երբեմն դա նրան նույնիսկ դուր էր գալիս: Հաճելի էր երգել և մտածել Հիսուսի մասին: Նոր հիմն սովորելը նման էր նոր ընկեր ձեռք բերելուն: Անկախ նրանից, թե որքան աղմկոտ էր կյանքը նրա շրջապատում, հիմներն օգնում էին նրան խաղաղություն զգալ:

Նկար
Page from the January 2022 Friend Magazine.

Նկարները` Էրին Թեյլորի

Տպել