2022
Օգնել Հիսուսի օրինակով
Հունվար/փետրվար 2022 թվական


Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Օգնել Հիսուսի օրինակով

Նկար
girl pushing young boy in stroller

Երբ ես Երեխաների միությունում էի, եղբայրս փոքր էր, իսկ քույրս՝ մանկահասակ: Օրվա ընթացքում մայրս շատ զբաղված էր, քանի որ հոգ էր տանում նրանց մասին, և երբ վերադառնում էի դպրոցից, ես օգնում էի նրան: Ես եղբորս դրեցի մանկասայլակի մեջ և երկար ժամանակ նրա հետ շրջում էի բակում: Մենք զրուցում էինք մեր շուրջը գտնվող գեղեցիկ աշխարհի մասին ու նայում էինք թռչուններին, միջատներին և մեր հարևանների տնային կենդանիներին: Դա փոքր բան էր, բայց մեծ փոփոխություն բերեց: Ես օգնեցի մայրիկիս երջանիկ զգալ և հանգստանալ: Ես օգնեցի իմ ամբողջ ընտանիքին: Ես օգնեցի այնպես, ինչպես Հիսուսը կցանկանար, որ ես օգնեի:

Դուք ինչպե՞ս կարող եք օգնել:

Նկար
Jesus with children

Որպես Երեխաների միության երեխաներ, դուք կարող եք մեծ փոփոխություն առաջ բերեք բարության ձեր փոքր գործերով: Երբ օգտագործում եք ձեր օգնող ձեռքերը՝ ծառայելով ուրիշներին, դուք ներկայացնում եք Հիսուս Քրիստոսին: Դուք օգնում եք ուրիշներին զգալ Փրկիչի սերը:

Սովորեք պատմություններ Հիսուսի մասին: Ապա հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կաներ Հիսուսը»: Ձեր շուրջը կան շատ մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն: Նրանցից մի քանիսն ապրում են ձեր տանը կամ ձեր դիմացի տանը:

Երբ դուք պարզ եղանակներով օգնում եք մարդկանց, Սուրբ Հոգին կօգնի ձեզ լավ զգալ ներքուստ: Դուք կիմանաք, որ արեցիք այն, ինչ Հիսուսը կաներ:

Կարևոր է նաև ուրիշներից օգնություն ընդունելը: Երբ ուրիշներն օգնում են մեզ, մենք նույնպես զգում ենք Փրկիչի սերը մեր հանդեպ:

Ես սիրում եմ ձեզ։ Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը սիրում է ձեզ: Դուք կզգաք Նրա սերը, երբ օգտագործեք ձեր օգնող ձեռքերը՝ ուրիշներին ծառայելու համար:

Ձեր Օգնող ձեռքերը

Ամեն ինչ ձեր մասին

Տարիքը.

Ում կողմից.

Լեզուներ.

Ընտանիք.

Նպատակները և երազանքները.

Պատմեք մեզ մի ժամանակի մասին, երբ դուք օգնել եք տանը կամ ձեր համայնքում.

Ի՞նչ զգացումներ եք ունենում ուրիշներին օգնելիս կամ Հիսուսին հետևելիս:

Ձեր նախընտրած՝

Վայրը.

Հիսուսի մասին պատմությունը.

Երեխաների միության երգը.

Ուտելիքը.

Գույնը․

Դպրոցական առարկան.

Նկար
Page from the January/February 2022 Friend Magazine.

Նկարները՝ Սիմինի Բլոքերի

Տպել