2022
Դուք Աստծո սիրելի զավակն եք
Հունվար/փետրվար 2022 թվական


Առաջին Նախագահությունից

Դուք Աստծո սիրելի զավակն եք

Հարմարեցված է Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին երեխաների համար տրված հեռարձակումից. 2021 թ. Դիտեք ChurchofJesusChrist.org/broadcasts:

Նկար
pictures of children’s faces

Իմ սիրելի՛ երիտասարդ բարեկամներ, ես սիրում եմ ձեզ: Երբ տեսնում եմ ձեզ, մտածում եմ իմ ծոռների մասին: Գիտեի՞ք արդյոք, որ իմ ընտանիքում մենք ունենք ավելի քան 100 ծոռ, որոնք 12 տարեկանից փոքր են: Նրանք խելացի են, հոգևոր լույսով լցված և շատ ազնիվ՝ ճիշտ, ինչպես դուք:

Դուք Աստծո սիրելի զավակն եք»: Խնդրում եմ, հիշեք այդ փաստը: Եթե երբեք չմոռանաք այս մի պարզ ճշմարտությունը, կարող եք հավատքով և համարձակությամբ դիմակայել ցանկացած խնդիր:

Երբ մկրտվում և հաստատվում եք, դուք խոստանում եք, որ կհետևեք Տիրոջը: Եվ Նա խոստանում է, որ Ինքը կուղարկի Իր Հոգին, որպեսզի առաջնորդի ձեզ: Պարզապես մտածեք այն լույսի և սիրո մասին, որը կարող եք աշխարհ բերել՝ որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդ:

Իմ սիրելի՛ երիտասարդ ընկերներ, ես որքան հպարտ եմ ձեզանից յուրաքանչյուրով: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը հսկում է ձեզ: Նա ձեզ շատ է սիրում, ես՝ նույնպես:

Երկնային Հոր երջանկության ծրագիրը

Նկար
Page from the January/February 2022 Friend Magazine.

Գունավորեք նկարները, որպեսզի ավելին սովորեք Երկնային Հոր ծրագրի մասին; Ավելին կարդացեք Աբրահամ 3–5-ում:

Նախքան ծնվելը՝ մենք ապրում էինք Աստծո հետ։

Նա խնդրեց Հիսուս Քրիստոսին ստեղծել աշխարհը մեզ համար։

Հիսուսը ստեղծեց արևը, լուսինը և աստղերը՝ լույս տալու համար:

Հիսուսը գեղեցկացրեց աշխարհը ծառերով և ծաղիկներով: Նա ստեղծեց ձկներին, թռչուններին և կենդանիներին:

Հետո Երկնային Հայրը երկրի վրա տեղադրեց Ադամին ու Եվային՝ մեր առաջին ծնողներին:

Երկնային Հայրը սիրում և հսկում է ինձ:

Նկարները` Էլիս Բլեքի

Տպել