2022
Ծանոթացեք Ճապոնիայից Ամիի հետ
Հունվար/փետրվար 2022 թվական


Օգնող ձեռքերը ամբողջ աշխարհում

Ծանոթացեք Ճապոնիայից Ամիի հետ

Ծանոթացեք Երեխաների միության երեխանների հետ, ովքեր Հիսուսի օրինակով օգնում են ուրիշներին:

Նկար
photo of girl in Japan

Ամեն ինչ Ամիի մասին

Նկար
Ami painting

Լեզուն. ճապոներեն

Տարիքը. 10 տարեկան

Նպատակներն ու երազանքները. 1) դառնալ մուլտֆիլմեր ստեղծող նկարիչ: 2) Պարապել բեյսբոլ 3) Ամեն օր կարդալ մեկ գլուխ Մորմոնի Գրքից:

Ընտանիքը. մայրը, հայրը, երեք եղբայրը և քույրը

Ամիի օգնող ձեռքերը

Նկար
photo of Ami helping load food boxes

Ամին ապրում է Ճապոնիայի Օկինավա քաղաքում: COVID-19-ի պատճառով շատ մարդիկ սննդի խնդիր ունեցան: Ուստի Ամիի ծուխը ծրագրեց սննդի ապահովման ծրագիր: Նա իրոք ցանկանում էր օգնել մարդկանց։

Նրանք բոլորը հանդիպեցին Եկեղեցու շենքում: Նրանք շատ զգույշ էին աշխատում: Ամին դիմակ էր կրում:

Ամին ստվարաթղթե տուփերը հավաքում էր մի տեղում: Երբ տուփերը լցվում էին սնունդով, նա փակում էր դրանք, որպեսզի հետո ժապավենով փակեին: Ամին շարունակ մտածում էր, թե Հիսուսն ինչպես կերակրեց մարդկանց հացով ու ձկով: Նա ուրախ էր, որ օգնեց սնունդ հասցնել սոված մարդկանց, ինչպես Նա արեց:

Ամիի նախասիրությունները

Նկար
pictures of baseball park and other favorites

Սիրելի վայրը. բեյսբոլի խաղահրապարակը

Հիսուսի մասին պատմությունը. երբ Նա ծնվեց

Երեխաների միության երգը. «Զավակն եմ Աստծո», (Երեխաների Երգարան, 2)

Ուտելիքը. սթեյք

Գույնը. զմրուխտյա կանաչ

Դպրոցական առարկաները. սոցիալական ուսումնասիրություններ և ֆիզկուլտուրա

Տպել