2022
Ջոզեֆը գտավ պատասխան
Հունվար/փետրվար 2022 թվական


Ռահվիրաներ ամեն երկրում

Ջոզեֆը գտավ պատասխան

Նկար
boy kneeling and praying on bunkbed

Երկհարկանի մահճակալը ճռռաց, երբ Դինիսը պտտվեց: Ամբողջ գիշեր նա շուռումուռ եկավ։ Բայց ուղղակի չկարողացավ քնել:

Ի՞նչ, եթե միսիոներենը սխալ էին: Դինիսը մտածում էր: Ի՞նչ, եթե սա, ի վերջո, ճշմարիտ եկեղեցի չէ: Ի՞նչ, եթե ես սխալ ուղու վրա եմ: Հարցերը շարունակ անհանգստացնում էին նրան:

Դինիսի ընտանիքը միացավ Եկեղեցուն, երբ նա ութ տարեկան էր: Երբ միսիոներներն առաջին անգամ ուսուցանեցին նրանց, Դինիսը միանգամից զգաց, որ նրանց ուսուցանածը ճշմարիտ է: Դինիսը և նրա ընտանիքը առաջիններից էին, ովքեր միացան Պորտուգալիայի Եկեղեցուն: Դինիսը ռահվիրա էր:

Բայց վերջերս նա սկսել էր անհանգստանալ: Ի՞նչ, եթե մկրտվելը ճիշտ ընտրություն չէր:

Դինիսը ոչ ոքի չասաց, որ անհանգստանում է: Ո՛չ իր եղբայրներին, ո՛չ էլ իր քրոջը: Նույնիսկ ծնողներին չասաց: Բայց այսօր երեկոյան նա միայն այդ մասին էր մտածում:

Դինիսը հոգոց քաշեց: Նա անկողնու եզրից ներքև նայեց: Նրա եղբայրները խորը քնած էին ներքևի մահճակալներին: Դինիսը մենակ էր։

Նա գիտեր, որ պետք է հարցներ Աստծուց՝ արդյո՞ք Եկեղեցին ճշմարիտ է: Նա ծնկի իջավ իր մահճակալի կենտրոնում: Ապա կախեց գլուխը և սկսեց աղոթել:

«Խնդրում եմ, Աստվա՛ծ»,- կամաց ասաց Դինիսը: «Թույլ տուր իմանամ՝ արդյո՞ք Ջոզեֆ Սմիթը իրոք տեսել է քեզ և Հիսուսին»:

Դինիսը նախկինում շատ էր աղոթել: Բայց այս անգամ ուրիշ էր: Դինիսը իրոք պետք է իմանար։ Ավելի քան երբևէ նա ջանասիրաբար աղոթեց օգնության համար:

«Ես չեմ ցանկանում սխալվել», - շշնջաց նա: «Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե որն է ճիշտը»:

Ապա Դինիսը ինչ-որ բան զգաց: Դա ուժեղ ու ջերմ զգացմունք էր: Շուտով այն տարածվեց նրա ամբողջ մարմնով: Նա զգում էր՝ ասես կարող էր պայթել ուրախությունից:

Դինիսը գիտեր, որ այդ զգացումը սուրբ Հոգին էր: Աստված պատասխանել էր իր աղոթքներին։ Միսիոներները ճիշտ էին: Ջոզեֆ Սմիթը իսկապես մարգարե էր: Իսկ մկրտվելը ոչ թե պարզապես ընտրություն էր: Դա լավագույն ընտրությունն էր:

Դինիսը մեջքի վրա պառկած նայում էր առաստաղին: Նրա անհանգստություններն անհետացել էին: Նա վերմակը քաշեց վրան: Հետո արագ քուն մտավ:

Մեծանալիս Դինիսը միշտ հիշում էր այն գիշերը, երբ աղոթում էր իր անկողնում: Նա գիտեր, որ ինքը ճիշտ ուղու վրա էր՝ որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ: Եվ նա գիտեր, որ Երկնային Հայրը միշտ լսելու էր իր աղոթքները:

Պորտուգալիան պետություն է Արևմտյան Եվրոպայում։

Պորտուգալիան ունի մեկ տաճար: Այն նվիրագործվել է 2019 թվականին։

Պորտուգալիայում է գտնվում աշխարհի ամենահին գրախանութը:

Դինիսը մկրտվեց միսիոներական տան լողավազանում:

Նա միսիա էր ծառայում Իսպանիայի, Պորտուգալիայի և Աֆրիկայի ափերի մոտ գտնվող կղզիներում:

Դինիսը և նրա երեք եղբայրներն ու քույրերը միաժամանակ ծառայում էին միսիայում:

Նկար
Page from the January/February 2022 Friend Magazine.

Նկարները` Սեմմի Ֆրանսիզի

Տպել