2022
Հայրիկի օրագրերը
Հունվար/փետրվար 2022 թվական


Հայրիկի օրագրերը

Այս պատմությունը տեղի է ունեցել Թաիթիում։

Նկար
boy sitting on bench, reading

Ալանը նստել էր իրենց տան բակի նստարանին: Արևը մայր էր մտնում: Արմավենիները տեսանելի էին վարդագույն և նարնջագույն երկնքի կողքին:

Նա շրջեց իր կարդացած գրքի էջը: Այնտեղ նկարներ չկային: Բայց Ալանը դեմ չէր: Նա սիրում էր կարդալ հայրիկի օրագիրը:

Նրա աչքերը սահեցին հայրիկի կոկիկ գրառման վրայով: Նա հիշեց այս մասը։ Դա նրան միշտ ծիծաղ էր պատճառում:

Հենց այդ պահին հայրիկը դուրս եկավ: «Ինչն է այդքան զվարճալի»:

«Ես կարդում եմ քո օրագրերից մեկը»: Ալանը խորամանկորեն քմծիծաղեց: «Ինձ դուր է գալիս կոկոսի մասին այս հատվածը»:

«Օ՜, դու նկատի ունես իմ օրագրե՞րը»: Հայրը նստեց Ալանի կողքին: «Դրանք իմ կյանքի պատմությունն են: Բայց դրանք միայն իմ մասին չեն: Դրանք նաև ձեր մասին են: Նաև մայրիկի, քո եղբայրների և քրոջ մասին»:

«Ինչպես Նեփի՛ն», - ասաց Ալանը: «Նա պատմություններ է գրել իր կյանքի մասին և գրել է նաև իր ընտանիքի մասին»:

«Ճի՛շտ է»,- ասաց հայրիկը։

«Ինձ ամենաշատը դուր են գալիս քեզ վերաբերող մասերը», - ասաց Ալանը: «Ինչպես օրինակ, երբ դու միսիոներ էիր այստեղ՝ Թաիթիում»:

«Ինձ ամենաշատը դուր են գալիս քեզ վերաբերող մասերը», - ասաց հայրիկը: «Գիտե՞ս, որ մենք քեզ անվանակոչեցինք Երեց Բեդնարի երկրորդ անունով»:

«Դու դա ինձ երբեք չես ասել: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ կարդալու այդ մասը»։

Հայրիկը ժպտաց։ «Իմ օրագրում շատ պատմություններ կան: Ես գրում եմ օրագրերը ութ տարեկանից սկսած»:

Նկար
boy reading journal with his dad

«Սկսած ութ տարեկանի՞ց»,- հարցրեց Ալանը: «Դա իսկապես, իսկապես երկար ժամանակ է»:

Հայրիկը ծիծաղեց։ «Ես այդքան ծեր չեմ»:

Ալանը մի պահ մտածեց։ «Ես շուտով ութ տարեկան կդառնամ»,- ասաց նա: «Կարո՞ղ եմ ձեռք բերել մի օրագիր իմ ծննդյան օրվա առթիվ»:

«Իհարկե»,- ասաց հայրիկը։

«Այդ դեպքում ես կարող եմ գրել իմ պատմությունները, որպեսզի մի օր իմ երեխաները կարողանան կարդալ դրանք»:

«Կարծես թե դառնում է ընտանեկան մեծ ավանդույթ»,- ասաց հայրիկը։

Նկար
Page from the January/February 2022 Friend Magazine.

Նկարները` Ալեսսիա Ջիրասոլեի

Տպել