2022
Ոչ այնքան միայնակ
Հունվար/փետրվար 2022 թվական


Ոչ այնքան միայնակ

Դամիանը ցանկանում էր, որ իր ընտանիքի բոլոր անդամները միասին եկեղեցի գային:

Նկար
boy holding bag to travel

Դամիանը նայեց իր ուսապարկի մեջ՝ տեսնելու, թե արդյոք վերցրել է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է: Եկեղեցու հագուստնե՞րը: Տեղում են: Կոշիկնե՞րը: Տեղում են: Մորմոնի Գի՞րքը: Տեղում են: Նա փակեց իր ուսապարկը, դրեց ուսին և ուղղվեց դեպի դուռը:

«Մամա՜ (մայրի՜կ)»: Դամիանը ձայն տվեց: «Ես գնում եմ Աբուելայի (տատիկի) և Աբուելոյի (պապիկի) տուն»:

Մաման ծալում էր սրբիչները: «Անպայման կօգնես տատիկին ու պապիկին»: Նա կանգ առավ՝ գրկելու Դամիանին: «Ես գիտեմ, որ դու սիրում ես նրանց հետ եկեղեցի գնալ: Վաղը լավ ժամանակ անցկացրու»:

«Անպայման», - ասաց Դամիանը: Բայց ես կկամենայի, որ դու գայիր ինձ հետ,- մտածեց նա:

Դամիանը քայլեց դեպի ավտոբուսի կանգառը: Շաբաթ օրերին նա ավտոբուսով գնում էր Էկվադորում գտնվող իրենց քաղաքի մյուս ծայրը՝ Աբուելայի և Աբուելոյի տուն: Գիշերը մնում էր նրանց տանը: Հետո, հաջորդ օրը նրանց հետ գնում էր եկեղեցի:

Կիրակի առավոտյան Դամիանը հագնվեց եկեղեցի գնալու համար: Նա կոճկեց վերնաշապիկը: Հագավ կոշիկները: Հետո Աբուելայի և Աբուելոյի հետ գնաց եկեղեցի:

Դամիանը սիրում էր եկեղեցին: Նա սիրում էր երգեր երգել և հաղորդություն ընդունել: Նա նաև սիրում էր հանդիպել իր ընկերներին: Բայց նա ցանկանում էր, որ իր ընտանիքի մնացած անդամները իր հետ լինեին:

Այդ օրը ցերեկը Դամիանը, Աբուելան և Աբուելոն գնացին եղբայր և քույր Ռուիսների տուն: Նրանք պատրաստվում էին անցկացնել ընտանեկան երեկո: Աբուելան աղանդերի համար ֆլան էր բերել:

Դասը Հիսուսի մասին էր: Դամիանը գունավորում էր Հիսուսի նկարը, մինչ լսում էր դասը: «Հիսուսը հասկանում է այն ամենը, ինչ մենք զգում ենք»,- ասաց եղբայր Ռուիսը: «Նույնիսկ, երբ մենք տխրում ենք»:

Դամիանը նայեց Հիսուսի նկարին։ Նա ուրախացավ, որ Հիսուսը գիտեր, թե ինքն ինչ էր զգում:

Փակիչ աղոթքից հետո Աբուելան ասաց. «Ես ֆլան եմ բերել: Ո՞վ է ցանկանում»:

«Ե՛ս»: Ասաց Դամիանը: Կրեմապատ, քաղցր ֆլանը Դամիանի սիրած աղանդերն էր: Իսկ Աբուելան պատրաստել էր ամենալավ ֆլանը:

Ընտանեկան երեկոյից հետո Աբուելան և Դամիանը գնացին ավտոբուսի կանգառ, որպեսզի նա տուն գնար: Դամիանը գլուխը կախեց:

«Ինչ-որ բա՞ն է պատահել»,- հարցրեց Աբուելան:

Դամիանը մռայլվեց։ «Երանի իմ ընտանիքի մնացած անդամները նույնպես մեզ հետ եկեղեցի գային»:

«Ես էլ նույնը կցանկանայի»,- ասաց Աբուելան։ Նա գրկեց Դամիանին: «Բայց քո ընտանիքը քեզ շատ է սիրում: Աբուելոն և շատ ուրիշները նույնպես սիրում են քեզ»:

Ավտոբուսը եկավ: Դամիանը նստեց պատուհանի մոտ, և երբ ավտոբուսը շարժվեց, ձեռքով արեց Աբուելային:

Դամիանը մտածեց այն մասին, ինչ Աբուելան ասել էր: Նա մտածեց Մամայի, իր եղբոր ու քրոջ մասին: Նա գիտեր, որ նրանք իրեն շատ էին սիրում: Հետո մտածեց Երեխաների միության իր ուսուցչի մասին: Նաև Ռուիսների ընտանիքի մասին: Մտածեց նաև Աբուելայի և Աբուելոյի մասին: Նրանք բոլորը նույնպես շատ էին սիրում իրեն:

Ամենակարևորը, Դամիանը գիտեր, որ Երկնային Հայրը և Հիսուսը սիրում են իրեն: Եվ դա ստիպեց նրան այլևս այդքան միայնակ չզգալ:

Նկար
Page from the January/February 2022 Friend Magazine.

Նկարները՝ Ջուլիսա Մորայի

Տպել