2022
Պատրաստվե՛ք տաճարի համար
Նոյեմբեր 2022


Պատրաստվե՛ք տաճարի համար

Մենք հարցրեցինք երեխաներին, թե նրանք ինչպես են պատրաստվում գնալ տաճար և ինչ ակնկալիքներ ունեն: Ահա թե ինչ ասացին նրանք:

Նկար
Portrait of Alivia Woodbury.

«Ես ուսումնասիրում եմ տաճարային հարցազրույցի հարցերը, որպեսզի պատրաստվեմ գնալ տաճար: Ես ցանկանում եմ ունենալ ուժեղ վկայություն:

Ալիվիա Վ., 9 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Նկար
Picture of Luke Freeman.

Ես իսկապես ոգևորված եմ, որ մի օր կգնամ տաճար և մկրտություններ կկատարեմ: Ես շատ բան սովորեցի տաճարի մասին` ուսումնասիրելով սուրբ գրությունները: Ես ոգևորված եմ, որովհետև նույնիսկ տաճարի տարածքում գտնվելով՝ այնքան ուժեղ եմ զգում Հոգին: Համոզված եմ, որ Հոգին ավելի ուժեղ է տաճարի ներսում»:

Լյուկ Ֆ., 10 տարեկան, Այդահո, (ԱՄՆ)

Նկար
Picture of Mark Yeromin sitting on the couch holding a kitten.

Դուք կարող եք ամեն օր մի քիչ պատրաստվել տաճարին։ Ես պահում եմ պատվիրանները: Ամեն առավոտ` դպրոցից առաջ, կարդում եմ սուրբ գրությունները եղբորս և մայրիկիս հետ: Ես ուզում եմ օրինակ լինել իմ ընկերների համար: Ես փորձում եմ ընտրել ճիշտը, ինչպես ասվում է «Գործիր շիտակ» օրհներգում (Հիմներ և մանկական երգեր, էջ 14): Մենք երգում ենք դա առավոտյան` ճիշտ տրամադրություն ստեղծելու համար:

Մարկ Յ., 10 տարեկան, Պոլտավա (Ուկրաինա)

Նկար
Picture of Daniel Denshchykov.

Ես ամեն օր աղոթում եմ և ծնողներիցս հարցնում եմ տաճարային արարողությունների մասին: Ես նաև պատրաստվում եմ եպիսկոպոսի հետ հարցազրույցին: Ես ոգևորված եմ տաճար գնալու առթիվ»:

Դանիել Դ., 11 տարեկան, Կիև (Ուկրաինա)

Նկար
Picture of Antonella Igor.

«Ինձ դուր եկավ իմ առաջին այցելությունը տաճար: Նախքան մկրտությանս հերթը կհասներ, ես պետք է ծառայեի որպես վկա: Ես հետևում էի ուրիշների մկրտությանը և հավաստիանում, որ նրանք ամբողջությամբ ջրի տակ լինեին: Երբ իմ հերթն էր մկրտվելու, ջուրը տաք էր: Ես խաղաղություն ու երջանկություն էի զգում: Ես սիրում եմ տաճարը և սիրում եմ օգնել այդ մեծ աշխատանքին»:

Անտոնելա Ա., 12 տարեկան, Բրիտանական Կոլումբիա (Կանադա)

Տպել