Ընկեր
Սիրելի երիտասարդ ընկերներ
Մկրտություն և հաստատում


«Սիրելի երիտասարդ ընկերներ», Ընկեր, օգոստոս 2023, 1։

Սիրելի երիտասարդ ընկերներ

Նկար
alt text

Հուսով ենք, որ ձեզ դուր կգա Ընկեր ամսագրի այս հատուկ թողարկումը։ Այն ամբողջությամբ վերաբերում է մկրտությանն ու հաստատմանը։

Եթե դուք նոր եք մկրտվել, մենք ողջունում ենք ձեզ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նոր անդամի։

Երբ մկրտվում եք, դուք հետևում եք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակին։ Դուք խոստանում եք հիշել Փրկչին և պահել Նրա պատվիրանները։ Այդ խոստումները կոչվում են ուխտեր։ Երբ հաստատվում եք, դուք ստանում եք Սուրբ Հոգու պարգևը։ Սուրբ Հոգին կարող է մխիթարել, առաջնորդել և ոգեշնչել ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում։

Եթե դուք արդեն մկրտվել եք, խրախուսում ենք ձեզ հիշել այն ուխտը, որը կնքել եք մկրտության ժամանակ, և ամեն օր փորձել հետևել Հիսուսին։

Եթե դեռ չեք մկրտվել, հուսով ենք դուք կպատրաստվեք՝ ավելին սովորելով այս կարևոր քայլի մասին։

Մենք մեծապես հպարտանում ենք ձեզանից յուրաքանչյուրով։ Մենք գիտենք, որ Երկնային Հայրը հսկում է ձեզ։ Նա ձեզ շատ է սիրում, մենք՝ նույնպես։

Առաջին Նախագահություն

Նկար
alt text
Նկար
alt text here

Տպել