«Մկրտության իմ ուխտը», Ընկեր, օգոստոս 2023, 10-11։
Մկրտության իմ ուխտը
Ուխտը խոստում է, որը մենք կապում ենք Երկնային Հոր հետ։ Կարդացեք երեք քայլերի մասին, որոնք մենք խոստանում ենք կատարել, երբ մկրտվում ենք։ Այնուհետև գրեք, թե ինչ կարող եք անել ձեր մկրտության ուխտը պահելու համար։
Միշտ հիշել Հիսուս Քրիստոսին
«Միշտ հիշել նրան» (Մորոնի 4․3)։
Երբ Ելենան տեսավ ուրիշների վատ վերաբերմունքը մեկի հանդեպ, նա մտածեց, թե ինչ կաներ Հիսուսը։
Ես ինչպե՞ս կարող եմ հիշել Հիսուսին․ __________
Պահել նրա պատվիրանները
«Պահել նրա պատվիրանները» (Մորոնի 4․3)։
Ջեյմսը նախընտրեց չդիտել վատ խոսքերով ու նկարներով տեսանյութ։
Պատվիրան, որը ես կարող եմ պահել․ __________
Ձեզ վրա վերցրեք Նրա անունը
«[Ձեզ] վրա վերցնել անունը [Հիսուս Քրիստոսի]» (Մորոնի 4․3)։
Նանան ասաց իր ընկերներին, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է։
Ինձ համար ի՞նչ է նշանակում Նրա անունը մեզ վրա վերցնել. __________
Ինչպես պահեմ իմ ուխտը
Ահա ևս մի քանի եղանակ, թե ինչպես կարող եք պահել ձեր մկրտության ուխտը։
Օգնեք մարդկանց
«Կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն» (Մոսիա 18.8)։
Ակիոն օգնեց իր կրտսեր եղբորը կատարել մաթեմատիկայի տնային աշխատանքը։
Ես ո՞ւմ կարող եմ օգնել․ __________
Ապաշխարել, երբ սխալ եք գործում
«Ապաշխարեք և վերստին ծնվեք» (Ալմա 5․49)։
Երբ Իսան չար խոսք ասաց իր քրոջը, նա աղոթեց Երկնային Հորը։ Հետո նա խնդրեց քրոջը ներել իրեն։
Ես ինչպե՞ս կարող եմ ապաշխարել․ __________
Մխիթարել ուրիշներին
«Մխիթարե[ք] նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18․9)։
Լուկասը այցելեց իր ընկերոջը, որի պապը մահացել էր։
Ես ինչպե՞ս կարող եմ մխիթարել ինչ-որ մեկին․ __________