Ընկեր
Իրականում երբեք միայնակ չենք
Մկրտություն և հաստատում


«Իրականում երբեք միայնակ չենք», Ընկեր, օգոստոս 2023, 22-23։

Իրականում երբեք միայնակ չենք

Ի՞նչ կլիներ, եթե Իթենը նորից վնասվածք ստանար, երբ օգնող ոչ մեկը չլիներ կողքին։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
alt text

Իթենը ճոճվում էր ճոճանակի վրա՝ ոտքերով հրումներ կատարելով։ Նա ավելի ու ավելի բարձր էր սլանում։ Քամին այնպիսի զգացողություն էր առաջացնում, ասես նա թռչում էր։

Ապա զանգը հնչեց։ Իթենը հոգոց հանեց։ Նա պատրաստ չէր դասամիջոցի ավարտին։

Երեխաները շարվեցին, որպեսզի վերադառնան դասարան։ Իթենը թույլ տվեց, որ իր ճոճանակը կամաց-կամաց կանգ առնի։ Ապա ցատկեց ճոճանակից, որ վերադառնա դասարան։

Բայց երբ Իթենը ոտքը դրեց գետնին, սուր ցավ զգաց։ Նա ընկավ հողի վրա: Փորձեց կանգնել, սակայն նրա ոտքը կարծես այրվում էր։ Ցավը շատ ուժեղ էր։

«Օգնեք»,- Բղավեց Իթենը։ Արցունքները հոսեցին նրա այտերով։ Երեխաները և ուսուցիչները վազելով օգնության հասան։

«Ի՞նչ է պատահել»,- հարցրեց ուսուցիչը։

«Ես կոտրել եմ ոտքս»։

Սա առաջին անգամը չէր, որ Իթենի ոսկորը կոտրվում էր։ Դա նույնիսկ երկրորդ կամ երրորդ դեպքը չէր։ Իթենն ուներ փխրուն ոսկորների հիվանդություն, որի պատճառով նրա ոսկորները հեշտությամբ կոտրվում էին։ Նույնիսկ ճամփեզրից իջնելուց կամ ինչ-որ մեկին բախվելուց նա կարող էր կոտրել որևէ ոսկոր։

«Մենք կկանչենք քո ծնողներին, որպեսզի քեզ բժշկի տանեն»,- ասաց ուսուցիչը։ «Ամեն ինչ լավ կլինի»։

Իթենն ուրախ էր, որ մարդիկ այնտեղ էին՝ իրեն օգնելու համար։ Նրա ոտքը դեռ շատ էր ցավում, բայց նա գիտեր, որ ապահով կլինի։

Մայրն ու հայրը եկան դպրոց և Իթենին տարան բժշկի մոտ։ Նրա ոտքին կապույտ գիպս դրեցին, ու նա գնաց տուն՝ հանգստանալու։

Ոտքի կոտրվածքի պատճառով Իթենը շատ ժամանակ անցկացրեց անկողնում։ Նա շատ գրքեր կարդաց։ Երբեմն ընկերները գալիս էին նրա հետ խաղեր խաղալու։ Բայց, միևնույնն է, նա շատ ձանձրալի ժամեր էր ունենում։

Մի գիշեր Իթենն արթնացավ և չկարողացավ նորից քնել։ Նա փորձում էր հանգստանալ, բայց չէր ստացվում։ Իսկ եթե ես ոսկոր կոտրեմ, ու ոչ ոք կողքիս չլինի՞, օրինակ՝ կեսգիշերին։ Մտածում էր Իթենը։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա վախ զգաց։

«Հայրիկ»,- Կանչեց Իթենը։

Հայրը վազեց Իթենի սենյակ։ «Ի՞նչ է պատահել», -

«Ես վախենում եմ»,- ասաց Իթենը։ «Ի՞նչ կլինի, եթե ես կոտրեմ ևս մեկ ոսկոր, և ոչ ոք այնտեղ չլինի, որ օգնի ինձ»։

Հայրիկը նստեց նրա կողքին։ «Դրանք վախեցնող մտքեր են»,- ասաց նա։ «Նույնիսկ երբ մենք փորձում ենք զգույշ և ապահով լինել, վատ բաներ, այնուամենայնիվ, կարող են պատահել։ Բայց ինչ էլ որ լինի, Երկնային Հայրը հսկում է քեզ»։

«Ուրեմն դա նշանակում է, որ Նա միշտ ինձ հե՞տ է»,- Հարցրեց Իթենը։

«Ճիշտ այդպես»։ Հայրը մեղմ գրկեց Իթենին։

Իթենը մտաբերեց, թե հայրը որքան արագ եկավ իրեն օգնելու։ Նա գիտեր, որ հայրիկը սիրում է իրեն և միշտ ցանկանում է օգնել։ Գուցե Երկնային Հայրը նույնպես այդպիսինն է։

Հաջորդ օրը Իթենը մի սուրբ գրություն կարդաց Ընկեր ամսագրում։ Այնտեղ ասվում էր․ «Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»։*

Իթենը իրեն հանգիստ և ապահով զգաց, երբ կարդաց սուրբ գրությունը, ճիշտ, ինչպես այն ժամանակ, երբ խոսում էր հայրիկի հետ։ Նա գիտեր, որ դա Սուրբ Հոգին էր մխիթարում իրեն։ Կարծես, նա կրկին գրկում էր հայրիկին։

Ես հավանաբար ավելի շատ ոսկորներ կկոտրեմ, մտածեց Իթենը, սակայն, կարիք չկա վախենալու։ Նա գիտեր, որ իրականում երբեք միայնակ չէր լինի։

Նկար
alt text
Նկար
alt text here

Նկարները՝ Սիմինի Բլոքերի

Տպել