«Զարգանանք Հիսուսի նման՝ Երեխաների և երիտասարդների ծրագրի օգնությամբ», Ընկեր, օգոստոս 2023, 41։
Զարգանանք Հիսուսի նման՝ Երեխաների և երիտասարդների ծրագրի օգնությամբ
Երեխաների և երիտասարդների ծրագիրը կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ հաճախելով Երեխաների միության միջոցառումներին, դնելով նպատակներ և սովորելով ավետարանը։ Այն կարող է նաև օգնել ձեզ փորձել նոր բաներ և զվարճանալ։ Ձեր Երեխաների ուղեցույցը կարող է օգնել ձեզ սկսել։ Եթե չունեք ուղեցույց, մեկ օրինակ խնդրեք Երեխաների միության ձեր ուսուցչից։
Դուք կարող եք ինտելեկտուալ աճ ունենալ՝ սովորելով նոր բաներ։
Դուք կարող եք աճել ֆիզիկապես՝ մարզվելով կամ հմտություն ձեռք բերելով։
Դուք կարող եք աճել հոգևորապես՝ ավելին սովորելով ավետարանի մասին։
Դուք կարող եք աճել որպես հասարակության մի մասնիկ՝ ընկերանալով ուրիշների հետ։
Նկարների հեղինակ՝ Ջիմի Հոլդեր