«Բարի գալուստ Եկեղեցի» Ընկեր, օգոստոս 2023, 38-39։
Բարի գալուստ Եկեղեցի
Ողջույն։ Մենք Մարգոն և Պաոլոն ենք:
Կցանկանայի՞ր մեզ հետ գալ եկեղեցի։
Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչ է եկեղեցի գնալը։
Եվ բոլոր բաները, որ դուք կարող եք անել այնտեղ։
Եկեղեցում դուք կարող եք հաղորդություն ընդունել։
Դուք կարող եք մտածել Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե Նա ինչ է արել ձեզ համար։
Դուք կարող եք սովորել ավետարանի մասին։
Դուք կարող եք միասին աղոթել։
Դուք կարող եք հարցեր տալ։
Դուք կարող եք երգեր երգել։
Դուք կարող եք կիսվել ձեր զգացմունքներով կամ նրանով, ինչը գիտեք, որ ճշմարիտ է։
Դուք կարող եք նոր ընկերներ ունենալ և օգնել ուրիշներին իրենց լավ զգալ այնտեղ։
Դուք կարող եք ձեզ մոտ զգալ Հիսուս Քրիստոսին։
Եվ դուք կարող եք հրավիրել ուրիշներին նույնպես սովորել Նրա մասին։