«Ինչպե՞ս ենք մենք աղոթում» Ընկեր, օգոստոս 2023, 24։
Ինչպե՞ս ենք մենք աղոթում
Աղոթել նշանակում է խոսել Երկնային Հոր հետ։ Նա միշտ ցանկանում է, որ դուք խոսեք Իր հետ, և Նա միշտ լսում է։ Նա պատասխանում է ձեր աղոթքներին բազմաթիվ եղանակներով։ Նա կարող է ձեզ հուշում կամ զգացողություն տալ Սուրբ Հոգու միջոցով։ Կամ Նա կարող է հուշել մեկ ուրիշին օգնել ձեզ։
Ինչպես աղոթել
-
Փակեք ձեր աչքերը, խոնարհեք գլուխը և ծալեք ձեռքերը։
-
Սկսեք ասելով․ «Թանկագին Երկնային Հայր»։
-
Խոսեք Երկնային Հոր հետ հարգանքով և ակնածանքով։
-
Վերջում ասեք՝ «Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»։
-
Դուք կարող եք աղոթել բարձրաձայն կամ մտքում` ցանկացած ժամանակ։
Ահա մի քանի բաներ, որոնց համար դուք կարող եք աղոթել․
-
Շնորհակալություն հայտնեք Երկնային Հորը այն բաների համար, որոնց համար դուք երախտապարտ եք։
-
Պատմեք Նրան օրվա ընթացքում տեղի ունեցած դժվարությունների կամ լավ բաների մասին։
-
Խնդրեք Նրան օգնել ձեզ, երբ վախենում եք կամ չգիտեք, թե ինչ անել։
-
Խնդրեք Նրան օրհնել մեկ ուրիշին, ով օգնության կարիք ունի։
Շնորհակալ եմ Քեզ …