Ընկեր
Ինչպես ես մկրտվեցի
Մկրտություն և հաստատում


«Ինչպես ես մկրտվեցի», Ընկեր, օգոստոս 2023, 12-13։

Ինչպես ես մկրտվեցի

alt text

Ողջույն։ Ես Արանոարիին եմ։ Ապրում եմ Թաիթիում։ Ես 11 տարեկան եմ և հպարտությամբ ասում եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ։

Ինչպե՞ս եք իմացել Եկեղեցու մասին

alt text
alt text

Մի քանի ընկերներ իմ ընտանիքին հրավիրեցին Եկեղեցու միջոցառման։ Մեզ նաև հրավիրեցին մի երեխայի մկրտության։ Ես հարցրի մայրիկիս՝ արդյոք կարող եմ հանդիպել միսիոներների հետ, քանի որ իսկապես ցանկանում էի ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին։

Ինչպե՞ս էին անցնում հանդիպումները միսիոներների հետ։

alt text

Միսիոներները շատ սիրալիր էին։ Ես միշտ ոգևորությամբ էի նրանց հետ դասեր ունենում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Ինձ դուր էին գալիս պատմությունները, որոնք նրանք պատմում էին, և խաղերը, որոնք մենք խաղում էինք: Դրանք օգնում էին ինձ սովորել։

Ինչպե՞ս անցավ ձեր մկրտությունը

alt text

Հայրս մկրտեց ինձ և մայրիկիս իմ տասնմեկերորդ տարեդարձի օրը։ Ես շատ երջանիկ էի։ Մենք հրավիրել էինք շատ սիրելի մարդկանց։ Իմ դասընկերները և ուսուցիչները եկել էին ինձ աջակցելու։

Երբ դուրս եկա ջրից, ուրախությունս անսահման էր։ Ես ժպտում էի մինչև ականջներս։ Անչափ ուրախ էի, որ կարող էի հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին։

Ի՞նչ զգացումներ ունեցար առաջին անգամ Երեխաների միություն գնալիս

alt text

Սկզբում այնքան էի հուզվում, որ քիչ էր մնում լաց լինեի։ Բայց հետո մասնակցեցի Երեխաների միության միջոցառման։ Ես հնարավորություն ունեցա ծանոթանալ բոլորի հետ և ընկերացա մի քանիսի հետ։

Եթե դուք նորադարձ եք, իմ խորհուրդն է գալ Երեխաների միության ձեր դասարան, նույնիսկ եթե սկզբում վախենում եք։ Մենք սիրում ենք նորեկներին։

Ինչպե՞ս եք դուք հետևում Հիսուսին

alt text

Ես աղոթում եմ և եկեղեցի եմ հաճախում ամեն կիրակի։ Ես իմ ընտանիքի հետ խոսում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին։

Ես փորձում եմ ուշադրություն դարձնել ուրիշներին, որոնք օգնության կարիք ունեն։ Տանը ես օգնում եմ մայրիկիս ամենօրյա գործերում։ Ես օգնում եմ հայրիկիս խնամել այգին, փայտ կտրել և նորոգել որոշ բաներ։ Մի քանի ամիս առաջ մեր ծխում տեղի ունեցավ տաղանդների շոու։ Ես երաժիշտ եմ, ուստի ամբողջ երեկո թմբուկ նվագեցի։

alt text here

Լուսանկարները` Ստեֆան Սայեբի