Ընկեր
Փայլուն վզնոցը
Մկրտություն և հաստատում


«Փայլուն վզնոցը», Ընկեր, օգոստոս 2023, 42-43։

Փայլուն վզնոցը

Կարոլինան պարզապես ուզում էր մի փոքր ավելի երկար իր մոտ պահել վզնոցը։

Այս պատմությունը տեղի է ունեցել Արգենտինայում։

Նկար
alt text

Կարոլինան ուրախ վազում էր բակում։ Նրա ընկերուհի Իզաբելան նույնպես դրսում էր։

Իզաբելան ձեռքով արեց։ «Եկ խաղանք»։

Կարոլինան վազելով մոտեցավ Իզաբելայի տանը։

Իզաբելան ձեռքը տարավ գրպանը։ «Ուզում եմ քեզ մի բան ցույց տալ»,- ասաց նա։ Ապա նա հանեց ամենագեղեցիկ վզնոցը, որ Կարոլինան երբևէ տեսել էր։ Մանրիկ քարերն այնքան փայլուն ու պայծառ էին։

«Մայրիկինս է», - ասաց Իզաբելան։ «Նա ասաց, որ կարող եմ այսօր խաղալ սրանով։ Նայիր դրան արևի տակ»։

Իզաբելան ուղղել էր վզնոցը դեպի արևը։ Հարյուրավոր ծիածաններ էին արտացոլվում քարերում։ Դա այնքան գեղեցիկ էր։

«Եկ հիմա պահմտոցի խաղանք»,- Ասաց Իզաբելան։

«Լավ»,- ասաց Կարոլինան։ «Ես կարող եմ օգնել ապահով պահել վզնոցը»։

«Շնորհակալություն»: Իզաբելան Կարոլինային տվեց վզնոցը, իսկ Կարոլինան դրեց գրպանը։

Շուտով Կարոլինայի տուն գնալու ժամանակը եկավ։ Երբ նա հրաժեշտ տվեց, Իզաբելան չհարցրեց վզնոցի մասին։ Նա հավանաբար մոռացել էր։ Իսկ Կարոլինան նրան չհիշեցրեց։

Կարոլինան մի փոքր վատ էր զգում վզնոցը տուն տանելու համար։ Բայց նա ուզում էր մի փոքր ավելի երկար պահել այն։ Նա անտեսեց վատ զգացողությունը և վզնոցը դրեց բարձի տակ։

Հաջորդ օրը շաբաթ էր։ Կարոլինան կատարեց իր տնային գործերը և դուրս գնաց խաղալու։ Նա ընդհանրապես մոռացել էր վզնոցի մասին։

«Կարոլինա»,- կանչեց հայրիկը։ «Կարո՞ղ ես մոտենալ»։

Կարոլինան ներս վազեց։ «Այո՞»։

Հայրիկը վզնոցը բռնել էր ձեռքում։ «Մայրիկը գտել է սա քո բարձի տակ։ Ո՞ւմ է այն պատկանում»։

«Այն Իզաբելայինն է»։ Կարոլինայի աչքերից արցունքներ գլորվեցին։ «Ես այն ապահով պահել էի իմ գրպանում, մինչ մենք խաղում էինք երեկ։ Բայց հետո ես որոշեցի տուն տանել այն»։

Մայրիկը Կարոլինայի հետ նստեց բազմոցին։ «Շնորհակալություն ճիշտը պատմելու համար։ Քո կարծիքով ի՞նչ պետք է անես հիմա»։

Կարոլինան լուռ էր։ Նա մտածում էր Հիսուսի մասին։ Նա կցանկանար, որ Կարոլինան ազնիվ գտնվեր և վերադարձներ վզնոցը։

«Ես պետք է վերադարձնեմ այն Իզաբելային և ներողություն խնդրեմ», - ասաց Կարոլինան։ Այն պահին, երբ նա ասաց դա, վատ զգացողությունը վերացավ։ Նա ջերմ զգացումներ ունեցավ։

Կարոլինան գնաց Իզաբելայի տուն։

«Բարև»,- ասաց Կարոլինան։ Նա Իզաբելային փոխանցեց վզնոցը։ «Կներես, որ պահել էի այն ինձ մոտ։ Դու ինձ ներո՞ւմ ես»։

«Այո», - ասաց Իզաբելան։ «Շնորհակալ եմ այն վերադարձնելու համար»։ Ապա նա ժպտաց։ «Ուզո՞ւմ ես կրկին պահմտոցի խաղանք»։

«Այո։ Առաջինը դու հաշվիր։ Ես կթաքնվեմ»։

Այդ գիշեր Կարոլինան աղոթեց։ «Սիրելի Երկնային Հայր, խնդրում եմ, ներիր ինձ վզնոցը պահելու համար։ Եվ շնորհակալություն, որ օգնեցիր ինձ ուղղել իմ սխալը»։

Կարոլինան կրկին ունեցավ այդ ջերմ զգացումը։ Նա ուրախ էր, որ կարող էր անել այն, ինչ Հիսուսը կցանկանար, որ նա աներ։

Նկար
alt text
Նկար
alt text here

Նկարները՝ Սյու Թեոդորի

Տպել