Երիտասարդներին զորացնելու համար
Միացեք
Հուլիս 2024


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2024:

Միացեք

Ռենատա Բ.

12, Լա Պազ, Բոլիվիա

Նկար
երիտասարդ կին

Ես ծաղր ու ծանակի էի ենթարկվում դպրոցում և սոցիալական ցանցերում: Ես պատմեցի ծնողներիս, թե ինչ է տեղի ունեցել, և նրանք օգնեցին ինձ։ Եվ ամեն օր ես աղոթում էի Երկնային Հորը իմ ընկերների հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու համար, և որ ես ուժեղ լինեի՝ դիմակայելու այն ամենին, ինչի միջով անցնում էի: Ես խաղաղություն զգացի, և այժմ ամեն ինչ դեպի լավն է գնում: Ես սովորում եմ ներել ինձ ծանակողներին և չարություն չպահել:

Ես այլ փորձառություններ եմ ունեցել, երբ Աստված օգնել է ինձ: Ես միշտ աղոթում եմ, երբ բալետային ներկայացում եմ ունենում, քանի որ շատ եմ նյարդայնանում։ Երկնային Հոր մասին մտածելով՝ ես ինձ միշտ ավելի հանգիստ եմ զգում: Ես նաև դաշնամուր նվագել էի սովորում, մինչև որ կարողացա նվագել եկեղեցում։ Նույնիսկ, եթե ես դա կատարյալ չէի անում, ես գործադրում էի իմ լավագույն ջանքերը և հետո տեսա օրհնությունները:

Տպել