Երիտասարդներին զորացնելու համար
Ի՞նչ անել, եթե ես չեմ կարողանում ասել՝ գիտեմ, որ ավետարանը ճշմարիտ է
Հուլիս 2024


«Ի՞նչ անել, եթե ես չեմ կարողանում ասել՝ գիտեմ, որ ավետարանը ճշմարիտ է», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2024։

Նշանակետին

Ի՞նչ անել, եթե ես չեմ կարողանում ասել՝ գիտեմ, որ ավետարանը ճշմարիտ է

Նկար
Բույսը ջրվում է

Եթե զգում եք, որ չեք կարողանում ասել՝ «Ես գիտեմ», նորմալ է: Սկսեք նրանից, ինչին հավատում եք: Եվ եթե դրանում վստահ չեք, սկսեք նրանից, ինչին ցանկանում եք հավատալ: Ապա «թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ» (Ալմա 32.27) և առաջնորդի ձեզ գործելու՝ աղոթելու, ուսումնասիրելու, ապաշխարելու, ծառայելու: Հավատք գործադրելիս ուշադրություն դարձրեք ձեր մտքերին և զգացմունքներին: Ժամանակի ընթացքում դուք կարող եք վստահորեն ասել՝ «Ես հավատում եմ»։

«Հավատալ բառը թանկարժեք բառ է, նույնիսկ ավելի թանկարժեք մի գործողություն, և [դուք] երբեք չպետք է ներողություն խնդրեք «միայն հավատալու» համար»:

Գնահատեք ավետարանի ճշմարտությունները, որոնց հավատում եք: Գործեք ըստ այդ ճշմարտությունների։ Հավատարիմ եղեք դրանց: Երբ դուք այդպես վարվեք, դուք կօրհնվեք Սուրբ Հոգով: Եվ Եկեղեցում ձեզ կարող եք զգալ՝ ինչպես տանը, անկախ նրանից, թե ինչպիսի վկայություն ունեք: Առաջին Նախագահության նախկին երկրորդ խորհրդական, նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ասել է. «Մեր հավաքատների վրա ես չեմ տեսել, որ գրված լինի. «Ձեր վկայությունը պետք է լինի բավականաչափ ամուր, որպեսզի կարողանաք ներս մտնել»:

Տպել