Երիտասարդներին զորացնելու համար
Իմ բաց սրտի փորձառությունը
Հուլիս 2024


«Իմ բաց սրտի փորձառությունը», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2024։

Իմ բաց սրտի փորձառությունը

Նկար
երիտասարդ տղամարդ

Նկարները՝ Ադամ Նիքլի

Ես բավականին հետաքրքրված եմ ատլետիկայով, հատկապես բասկետբոլով: Ես պարզապես սիրում եմ մրցել։ Եվ մասամբ դա է պատճառը, որ 14 տարեկանում ստիպված էի ենթարկվել ութ ժամ տևողությամբ սրտի բաց վիրահատության:

Ես ծնվել եմ սրտի փականի արատով։ Սկզբում բժիշկներն ասում էին, որ ես հավանաբար վիրահատության կարիք կունենամ, երբ ծեր լինեմ, գուցե թոշակի անցնելուց հետո: Բայց ժամանակի ընթացքում խնդիրը վատթարացավ հիմնականում այն պատճառով, որ ես եռանդունորեն զբաղվում էի սպորտով:

Աշնանը մի այցելության ժամանակ բժիշկն ասաց, որ ես հավանաբար վիրահատության կարիք կունենամ հաջորդ մեկ կամ երկու տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, ես դպրոցում զբաղվում էի մրցավազքով: Բայց իմ վազքի արդյունքները լավանալու փոխարեն վատանում էին: Ուստի ես հասկացա, որ իսկապես ինչ-որ բան այն չէ:

Մարտին նորից այցելեցինք բժշկի։ Այցի ընթացքում ես զգացի, որ պետք է վիրահատության ենթարկվեմ նույնիսկ ավելի շուտ, քան մենք ծրագրել էինք: Ու մի ջերմ հոգևոր զգացում պատեց ինձ ներսից։ Այդ անձնական հայտնությունն ինձ որոշակի մխիթարություն բերեց: Հանկարծ լսեցի, որ ինքս ինձ ասում էի, որ ուզում եմ վիրահատությունը որքան հնարավոր է շուտ կատարվի։ Ծնողներս սկզբում մի փոքր վախեցան, բայց ես նրանց ասացի. «Ես հանգիստ եմ: Ե՞րբ կարող ենք անել դա»: Վիրահատությունը նշանակեցինք ապրիլին։

Ես գիտեմ, որ դժվար ժամանակներում Հիսուս Քրիստոսը միշտ իմ կողքին է: Ես միշտ կարող եմ աղոթել Երկնային Հորը, և դա օգնում է:

Ես հավատում էի, որ ամեն ինչ լավ կլինի, այնուամենայնիվ, վիրահատության օրը սարսափելի էր։ Երբ մտա սենյակ, հանկարծ ինձ ճնշված զգացի իմ իրավիճակի պատճառով: Հիշում եմ, որ ցնցվում էի: Այդ պահին ինձ իսկապես օգնեց անեսթեզիոլոգը։ Ես երախտապարտ եմ այն բոլոր մարդկանց, որոնք օգնեցին ինձ այդ ամբողջ փորձառության ընթացքում: Ես ունեի նաև երկնային օգնություն։ Օրինակ՝ իմ ամբողջ ծուխը ծոմ պահեց ինձ համար, և ես իսկապես զգացի ծոմի և աղոթքի ուժը:

Նկար
երիտասարդ տղամարդը պառկած է հիվանդանոցի մահճակալին

Լուսանկարը՝ Թոմասների ընտանիքի կողմից

Հիմա իմ սիրտը հրաշալի է աշխատում: Եթե ես վիրահատության չգնայի, կարող էի մահանալ երկու տարվա ընթացքում։ Այժմ ես լիարժեք կյանքի ակնկալիք ունեմ։

Այս ամբողջ փորձառությունը փոխեց իմ հեռանկարը: Ես մարդկանց տարբեր կերպ եմ տեսնում, երբ նրանք անցնում են իրենց փորձությունների միջով: Ես ավելի մեծ կարեկցանք եմ զգում նրանց հանդեպ: Երբեմն ես տեսնում եմ ինչ-որ մեկին և զգում եմ, որ նա դժվարությունների մեջ է, ուսումնասիրում եմ կարիքը և օգնում նրան:

Ինձ համար Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը իսկապես նշանակում է օրինակ լինել ուրիշների համար և բոլորին վերաբերվել այնպես, ինչպես Նա կվերաբերվեր: Մենք բոլորս ունենք մարտահրավերներ և պետք է աջակցենք միմյանց: Աստված մեր Հայրն է, և մենք Նրա որդիներն ու դուստրերն ենք: Յուրաքանչյուր ոք ունի նպատակ և արժեք: Կյանքում կան շատ բացասական երևույթներ, ուստի ես փորձում եմ օգնել մարդկանց ժպտալ և դրական լինել:

Ես վկայում եմ, որ կարող եմ ամեն օր անձնական ուղղորդում ստանալ Տիրոջից: Նա կարող է ինձ ավելի ուժեղ մարդ դարձնել և տոկունություն հաղորդել: «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (տես Փիլիպպեցիներին 4.13):

Տպել