Երիտասարդներին զորացնելու համար
Հերոսների ուժը
Հուլիս 2024


«Հերոսների ուժը», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ ստանալ սուրբ գրություններից

Հերոսների ուժը

Մորմոնի Գրքի հերոսներին նույնպես ուժ էր հարկավոր, և Հիսուս Քրիստոսն էր դրա աղբյուրը։ Ինչպե՞ս կարող եք ստանալ Նրա ուժը, ինչպես արեցին այս հերոսները։

Նկար
Նեփին երիտասարդ տղայի հետ

Նկարները` Ջերոմ Վոգելի

Նեփի․ Հայտնություն (1–2 Նեփի)

Տնից հեռանալը, ընտանեկան խնդիրների դեմ պայքարելը և անհայտությանն առերեսվելը կարող է դժվար լինել։ Բայց երբ Նեփին հավատաց Տիրոջը, նա սովորեց փնտրել հայտնություն և վստահել Տիրոջը՝ առաջնորդելու իրեն։

Նկար
Ալման և Մոսիայի որդիները երիտասարդ տղայի հետ

Ալման և Մոսիայի որդիները․ Ապաշխարություն (Մոսիա 27-28, Ալմա 36)

Ուժ է պետք՝ ապաշխարելու համար և ընդունելու, որ սխալվել եք։ Երբ ընկերների այս խումբն ապաշխարության զորեղ կոչ ստացավ, նրանք դիմեցին Հիսուս Քրիստոսին և մեծ ուժ գտան։ Նրանք խիզախորեն թողեցին իրենց հին կյանքը և հավատքով ծառայեցին Տիրոջը և օգնեցին մյուսներին անել նույնը։ Նրանք գտան մեծ ուրախություն։

Նկար
պատանի զինվորները երիտասարդ տղայի հետ

Դեռահաս մարտիկները․ Պայքար հանուն կյանքի (Ալմա 53, 56-57)

Կյանքում մղվում են տարբեր տեսակի մարտեր։ Երբ այս դեռահասները մարտեր էին մղում, նրանք հիշում էին այն, ինչ իրենց մայրերն ուսուցանել էին իրենց ավետարանի մասին և կռվում էին «Աստծո ուժով» (Ալմա 56․56

Տպել