Երիտասարդներին զորացնելու համար
Կարճ թեստեր և աղոթքներ
Հուլիս 2024


«Կարճ թեստեր և աղոթքներ», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2024:

Երիտասարդների ձայները

Կարճ թեստեր և աղոթքներ

Տանյա Ս., 17 տարեկան, Աբիջան, Կոտ դ’Իվուար

Նկար
երիտասարդ կին

Լուսանկարները՝ Էբիկ Նգոմայի

Վերջերս ես շատ լարված էի, քանի որ չէի ստացել իմ ուզած գնահատականները: Ես մտածեցի այդ մասին և հասկացա, որ չեմ աղոթում կամ չեմ կարդում սուրբ գրությունները: Ուստի, ես որոշեցի կարդալ սուրբ գրությունները և աղոթել ամեն առավոտ: Շուտով գնահատականներս սկսեցին կամաց-կամաց բարձրանալ։ Սուրբ գրությունների ընթերցանությունն ու աղոթքը իսկապես օգնել են ինձ:

Մեկ այլ անգամ դպրոցում մեզ կարճ թեստ հանձնարարեցին: Ես չէի պատրաստվել: Ոչ ոք չէր պատրաստվել. ուսուցիչը մեզ զարմացրել էր։ Բոլորը սկսեցին արտագրել թեստի ժամանակ: Ես չեմ պատրաստվում ստել. ես իսկապես ուզում էի արտագրել: Բայց ինչ-որ ձայն ասաց ինձ. «Դու պետք է նստես և գրես այն ամենը, ինչ գիտես»: Մեղմ ձայն էր։ Ես լարված էի, և ձայնը հանգստացրեց սիրտս։ Այսպիսով, ես չնայեցի ձախ և չնայեցի աջ: Ես պատասխանեցի այն, ինչ գիտեի: Ի վերջո, ես միակն էի, ով բարձր գնահատական ստացավ։ Ես ուրախ եմ, որ լսեցի Սուրբ Հոգուն:

Տպել