Երիտասարդներին զորացնելու համար
Սիրեք սովորել, սիրեք կիսվել
Հուլիս 2024


«Սիրեք սովորել, սիրեք կիսվել», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2024:

Սիրեք սովորել, սիրեք կիսվել

Դանիայից Լիամ Ն.-ի համար ավետարանը զվարճալի և լիարժեք կյանքի մի մասն է:

Նկար
Պատանին կիթառ է նվագում

Լուսանկարը՝ Էշլի Լարսենի

Ուրիշներին կարելի է ծառայել տարբեր ձևերով: Լիամի նախընտրած ծառայելու ձևերից մեկը ուրիշների համար երաժշտություն նվագելն է:

Դպրո՞ց, թե՞ նախասիրություններ: Աշխատա՞նք, թե՞ զվարճանք: Գուցե ավելի լավ հարց կա՝ ինչո՞ւ բավարարվել միայն մեկով: Դանիայից 14-ամյա Լիամ Ն.-ն փորձում է ճիշտ հավասարակշռություն հաստատել:

«Ես սիրում եմ նվագել», - ասում է նա: «Ես նվագում եմ կիթառ, հարվածային գործիքներ, բաս կիթառ, դաշնամուր և ուկուլելե: Կարծում եմ՝ նվագելը իմ զգացմունքներն արտահայտելու լավ միջոց է: Ես նաև սիրում եմ նվագել ուրիշների համար, որպեսզի ուրախացնեմ նրանց»:

Երբ Լիամը չի զվարճանում երաժշտությամբ, կարող եք տեսնել, որ նա իր ընկերների հետ ֆուտբոլ, բասկետբոլ կամ շախմատ է խաղում: «Ես սիրում եմ նաև գիտություն և աստղագիտություն», - ասում է նա։ «Հիասքանչ է տեսնել, թե ինչպես է ամեն ինչ փոխկապակցված: Աստված է ստեղծել այդ ամենը, և դա հրաշալի է»։

Նկար
Տղան շախմատ է խաղում
Նկար
տղաները շախմատ են խաղում

Ի լրումն իր հոբբիների, Լիամը ժամանակ է գտնում քրտնաջան աշխատելու համար՝ լինի դա թերթեր տարածելը իր թաղամասում, թե սովորելը դպրոցում:

Նկար
քույրերն ու եղբայրները հեծանիվ են քշում

Լիամը սովորում է հավասարակշռել այն բաները, որոնք իրեն պետք են և ցանկանում է անել: Նա կարող է զբաղված լինել, բայց կա մի բան, որին նա ամեն օր ժամանակ է հատկացնում: Դա Հիսուս Քրիստոսի ավետարանն է:

Նկար
ընտանիք

Լիամն ապրում է Դանիայի գլխավոր թերակղզում իր ծնողների և իր երկու կրտսեր եղբայրների՝ Ֆիլիպայի և Մաքսի հետ:

Հինգ րոպեանոց նպատակ

«Վերջերս որոշեցի, որ ամեն օր կկարդամ Մորմոնի Գրքի առնվազն մեկ գլուխ», - ասում է Լիամը: «Դա ինձնից խլում է գուցե հինգ րոպե: Բայց դա ինձ լրացուցիչ խթան է տալիս, ուստի ես պատրաստ եմ ընդունել այդ մարտահրավերը»:

Սուրբ գրությունների ամենօրյա ընթերցումը ավելի շատ է օգնել Լիամին, քան նա կարծում էր: «Երբեմն, երբ ես վատ օր եմ ունենում, ինչ-որ մխիթարական բան կարդալը կարող է ինձ նորից բարձրացնել: Բայց եթե լավ օր է եղել, դա կարող է նաև հիշեցնել ինձ երախտապարտ լինել, որ ամեն ինչ լավ է ընթանում: Ուրախ եմ, որ կարողացա հավատարիմ մնալ իմ նպատակին»:

Նկար
պատանին կարդում է սուրբ գրություններ

Լիամը զբաղված է բազմաթիվ հոբբիներով և պարտականություններով։ Բայց Մորմոնի Գիրքը կարդալու համար ամեն օր ժամանակ հատկացնելը օրհնել է նրա կյանքը:

«Ո՞վ չի ցանկանում ուրախություն զգալ»

Լիամը երախտապարտ է աջակցության համար, երբ փորձում է ժամանակ հատկացնել ավետարանին: «Ես և իմ քույրերն ու եղբայրները մեր դպրոցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միակ անդամներն ենք, ուստի իմ լավագույն ընկերներից շատերը անդամ չեն: Բայց ես կարծում եմ, որ Դանիայի Եկեղեցում իսկապես լավ համայնք կա: Բոլորը գոնե մի քիչ ճանաչում են միմյանց, և հաճելի է, երբ մենք բոլորս հավաքվում ենք»:

Երբեմն դժվար է տարբեր չափանիշներով ընկերներ ունենալը: «Դանիան մի երկիր է, որտեղ երիտասարդ տարիքից շատ երիտասարդներ ալկոհոլ են օգտագործում», - բացատրում է Լիամը: «Դեռահաս տարիքում կարող է դժվար լինել նման բաներին ոչ ասելը»: Բայց Լիամը փորձում է անկեղծ լինել այն մասին, ինչին ինքը հավատում է, որպեսզի մյուսները կարողանան ավելի լավ հասկանալ իր ընտրությունը:

Նկար
տղան բաս կիթառ է նվագում

Ուրիշներին կարելի է ծառայել տարբեր ձևերով: Լիամի նախընտրած ծառայելու ձևերից մեկը ուրիշների համար երաժշտություն նվագելն է:

«Երբեմն, երբ դպրոցում դասեր ենք ունենում քրիստոնեության մասին, ուսուցիչները կամ ընկերները ինձ հարցնում են իմ հավատքի մասին: Ես փորձում եմ բացատրել դա այնքան լավ, որքան կարող եմ», - ասում է Լիամը: «Մկրտությանս հրավիրեցի նաև իմ լավագույն ընկերներից մեկին: Ես նրան և նրա մորը տվեցի Մորմոնի Գիրքը և նրանց հետ խոսեցի որոշ բաների մասին, որոնց ես հավատում եմ: Նրանք անձամբ կորոշեն, թե ինչ են անելու դրա հետ: Ես զգացի, որ ճիշտ եմ վարվել՝ հրավիրելով ուրիշներին զգալ նույն ուրախությունը, որը ես եմ զգում, քանի որ ո՞վ չի ցանկանում ուրախություն զգալ»։

Նկար
քույրեր և եղբայրներ

Լիամը և նրա քույրերն ու եղբայրները Եկեղեցու միակ անդամներն են իրենց դպրոցում: Նրանք շատ հնարավորություններ ունեն Քրիստոսի աշակերտների լավ օրինակ լինելու համար:

Սկսեք ընկերությունից

Լիամը գիտի, որ բացատրելը, թե ինքն ինչին է հավատում կամ ընկերոջը Մորմոնի Գիրք տալը Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու միակ միջոցը չէ: Երբեմն իսկական ընկերությունն ու սերը պարզապես օգնում են, որ հրավիրենք ուրիշներին զգալ ավետարանի ուրախությունը:

«Ինձ շատ է դուր գալիս Ամմոնի պատմությունը Մորմոնի Գրքում», - ասում է Լիամը: «Կարծում եմ, ուշագրավ է, որ նա չի գնում անմիջապես թագավոր Լամոնիի մոտ և ասում. «Դու կլսես այն ամենը, ինչին ես հավատում եմ», այլ նա հանգիստ ընկերանում է նրա հետ այն աստիճան, որ թագավորը հիմնականում հարցնում է Ամմոնին. «Ինչպե՞ս կարող ես այդքան խելամիտ լինել»։

«Մենք կարող ենք հարաբերություններ կառուցել նաև ուրիշների հետ», - ասում է Լիամը: «Միգուցե նրանք գան մեզ մոտ և հարցնեն, թե ինչն է մեզ տալիս մեր լրացուցիչ ուժը»:

Նկար
քույրեր և եղբայրներ

Կյանքի օրհնություն

Լիամն իսկապես զգում է, որ ավետարանով ապրելը իրեն լրացուցիչ ուժ է տվել: Այն նույնիսկ ավելի շատ է օրհնել նրա կյանքը, քան շախմատը, երաժշտությունը, սպորտը կամ որևէ այլ լավ բան, որի վրա նա ժամանակ է ծախսում:

«Ես երախտապարտ եմ ավետարանն իմ կյանքում ունենալու համար, քանի որ չեմ կարծում, որ առանց դրա նույն մարդը կլինեի», - ասում է նա: «Ես զգում եմ, որ Տերն ինձ ավելի լավ է ճանաչում, քան ես՝ ինքս ինձ: Ես գիտեմ, որ Աստվածը և Քրիստոսը ապրում են: Նրանք մեզ ցույց են տալիս այն ճանապարհը, որով մենք պետք է գնանք և օգնում են մեզ ավելի լավը լինել»:

Տպել