Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2021 թ․
Ուղղված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը
Հարգելի՛ Եղբայրներ, ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը հաստատում է Տասանորդների տնօրինման խորհուրդը, որը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Եկեղեցու միավորները ծախսում են ֆոնդերը՝ ըստ հաստատված բյուջեների, քաղաքականությունների և ընթացակարգերի:
Եկեղեցու աուդիտի բաժինը, որը բաղկացած է հավաստագրված մասնագետներից և գործում է Եկեղեցու մյուս բաժիններից և մարմիններից անկախ, պատասխանատու է աուդիտների անցկացման համար, որպեսզի խելամիտ վերահսկողություն հաստատվի ստացվող նվիրատվությունների, կատարվող ծախսերի և Եկեղեցու ակտիվները պահպանելու ուղղությամբ:
Հիմնվելով կատարված աուդիտի արդյունքների վրա, Եկեղեցու աուդիտի բաժինն այն կարծիքին է, որ 2021 թվականին բոլոր նյութական հարցերին առնչվող ստացված նվիրատվությունները, կատարված ծախսերը և Եկեղեցու ակտիվները հաշվառվել և տնօրինվել են համապատասխան Եկեղեցու հաստատված բյուջեների, հաշվապահական քաղաքականությունների և ընթացակարգերի: Եկեղեցին հետևում է այն գործելաոճին, որն ուսուցանում է իր անդամներին, այն է՝ ապրել բյուջեի սահմաններում, խուսափել պարտքերից և խնայել կարիքի ժամանակների համար:
Հարգանքով ներկայացրեց`
Եկեղեցու աուդիտի բաժին
Ջարեդ Բ. Լարսոն
Գլխավոր տնօրեն