Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքից Մեծահոգի մարդը Օգտագործված է Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության դասագիրք, 2007), 423–25: Նավու, Իլինոյս, տեղափոխվելուց հետո, Ջոզեֆ և Էմմա Սմիթները Ռեդ Բրիք խանութը կառուցեցին: Այն ծառայում էր որպես Ջոզեֆի գրասենյակ և ընտանիքին օժանդակող վաճառակետ: Ես կվերցնեմ 9կգ այլյուր, Էմմա: Դուք ուրիշ ինչի՞ կարիք ունեք: Ջեյմսը վերջերս էր Անգլիայից տեղափոխվել Նավու իր քրոջ և նրա ամուսնու՝ Հենրիի հետ: Ջեյմսը Եկեղեցու անդամ չէր: Մենք ամբողջ օրը աշխատանք փնտրեցինք, Հենրի: Չեմ կարծում ինչ-որ բան կգտնենք: Եկեք օգնություն խնդրենք Մարգարեից: Ջեյմսը երբեք չէր հանդիպել Ջոզեֆ Սմիթին կամ երբևէ նրան մոտ չէր գտնվել: Մի ազդեցիկ ոգի պատեց նրան՝ միայն նրա վրա նայելիս: Նա իրոք Ամենաբարձրյալ Աստծո մարգարեն է: Եղբայրնե՛ր, ինչո՞վ կարող եմ օգնել ձեզ այսօր: Պր. Սմիթ, որևէ աշխատանք ունե՞ք: Կարո՞ղ եք ջրափոս անել: Կփորձենք որքան հնարավոր է լավ անել: Ջոզեֆը տղամարդկանց ուղեկցեց խանութից մի փոքր հեռու և նրանց մեկնեց մետրաչափը: Կարո՞ղ եք այս գծի երկայնքով մոտ մեկ մետր լայնությամբ և ութսուն սանտիմետր խորությամբ ջրափոս անել: Երբ ավարտեցին ջրափոսը, նրանք կանչեցին Ջոզեֆին, որ ստուգի: Ես չէի կարող ավելի լավ անել: Եկեք ինձ հետ: Ջոզեֆն այդ տղամարդկանց տվեց մսի ամենամեծ ու լավագույն երկու կտորները և երկու պարկ այլուր: Սա չափից շատ է, Ջոզեֆ: Մենք էլի կաշխատենք սրա դիմաց: Եթե դուք գոհ եք, տղանե՛ր, ինձ համար բավարար է: Շնորհիվ Մարգարեի դրսևորած նման բարության և այլ փորձառությունների, որոնց ընթացքում նա զգացել էր, որ Ջոզեֆն Աստծո զորությունն ունի, ավելի ուշ, այդ տարվա ընթացքում Ջեյմսը սովորեց ավետարանը, մկրտվեց և հաստատվեց: Նկարները՝ Սալ Վելլուտոի և Յուջինիո Մատոզիի