Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Այս ուսումնական առաջարկությունները տրվում են՝ ձեզ մտքեր պարգևելու համար: Դուք կարող եք հարմարեցնել դրանք ձեր ընտանիքին:
«Տաճարի օրհնությունները», էջ 12. Ցույց տվեք մի տաճարի նկար: Ընտանիքի նկարը դրեք տաճարի նկարի դիմաց՝ սենյակի մյուս կողմում: Հոդվածն ամփոփելիս ընտանիքի նկարը մոտեցրեք տաճարի նկարին: Ընտանիքի անդամներին հարցրեք, թե ինչպես են իրենց զգում, երբ ընտանիքը ժամանում է տաճար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 109.7–23, լրացուցիչ եղանակներ փնտրելով՝ տաճարին և տաճարային արարողություններից եկող օրհնություններին պատրաստվելու համար: (Տես նաև 2008թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին Սիլվիա Հ. Օլրեդի ելույթը «Սուրբ տաճարներ, սուրբ վայրեր»:)
«Ե՞ս: Իսրայելի Հովի՞վ», էջ 30. Կարդացեք «Օգնել, որ վերադառնան:» բաժինը, և քննարկեք, թե ինչպես կարող ենք հովիվ լինել մյուսների համար: Փոքր երեխաների համար որպես խաղ՝ պահմտոցի խաղացեք, հերթով թաքնվելով և փնտրելով միմյանց, ինչպես հովիվն է փնտրում կորած ոչխարին: Մտածեք, թե ում կարող եք օգնել՝ նրան ետ բերելով «հոտ»: Ավարտեք աղոթելով առաջնորդության համար, թե ինչպես պետք է օգնեք նրանց: (Տես նաև 2008թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին Երեց Էդուարդո Գավարետի ելույթը, «Վերադառնալ տուն»:)
«Սկսիր աղոթքով», էջ 40. Ամփոփեք հոդվածի հիմնական կետերը: Վերընթերցեք «Մեկը, որի հետ կարող ես խոսել» բաժնի առաջին պարբերությունը: Ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել այն պահերով, երբ իրենք զորացել են ընտանեկան աղոթքով: Մյուսների համար աղոթելու անհրաժեշտությունը շեշտելու համար կարող եք կարդալ 2008թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Միշտ աղոթեք» ելույթի վերջին երեք պարբերությունները:
«Լավաշի հրաշքը», էջ Ը6. Կարդացեք պատմությունը, և քննարկեք Ռաուլի ընտանիքի դեմ ծառացած դժվարությունները, երբ նրանք պատրաստվում էին տաճար գնալ: Կարող եք լավաշ թխել որպես ընտանիք կամ ցուցադրել լավաշ թխելու քայլերը, հացահատիկ ցանելուց մինչև լավաշը զբոսաշրջիկներին վաճառելը: Ավարտեք կարդալով Երեց Դենիս Բ. Նյուչվանդերի խոսքերը: