Աղոթել սովորեցնել
Քոնոր Մ., 7 տարեկան, Կալիֆորնիա, ԱՄՆ, գրել է մայրիկի օգնությամբ
Իմ փոքր քույրը, Լիլին, չի սիրում աղոթք ասել: Երբ աղոթելու ժամը գալիս է, նա լաց է լինում ու նվնվում: Մի գիշեր Լիլին տեսավ, որ ես ծնկի եմ իջել, որպեսզի նախքան քնելն աղոթեմ: Նա ցանկացավ ինձ հետ աղոթել: Ես նրան ասացի, թե որքան կարևոր է մեր աղոթքներն ասելը և Երկնային Հորը շնորհակալություն ասել մեր բոլոր օրհնությունների համար: Այդ գիշեր Լիլին ոգևորվեց իր աղոթքներն ասելու: