Այցելող Ուսուցիչների Ուղերձ
Հոգ տարեք աճող սերնդի համար
Ուսուցանեք այս սուրբ գրություններն ու մեջբերումները, կամ, անհրաժեշտության դեպքում, մեկ այլ սկզբունք, որը կօրհնի այն քույրերին, որոնց այցելում եք: Վկայություն բերեք վարդապետության մասին: Նրանց, ում ուսուցանում եք, հրավիրեք կիսվել իրենց զգացմունքներով և սովորածով:
ՎևՈւ 123.11.«Մի հրամայական պարտականություն է, որ մենք պարտական ենք աճող սերնդին»:
Ո՞րն է իմ պարտականությունը աճող սերնդի հանդեպ
Երեց Նիլ Ա. Մաքսվել (1926–2004) Տասներկու Առաքյալների Քվորումից. «Պահված լինելով Տիրոջ կողմից այս ժամանակի համար, [աճող սերունդը] պետք է այժմ պահպանվի …. և նախապատրաստվի մարդկության պատմության մեջ իր առանձնահատուկ պահին: Նրանք պահվել են առաջ գալու այս ժամանակաընթացքում, բայց այժմ նրանք պետք է մղվեն առաջ հանդիպելու իրենց ժամադրավայրերում: …
«Երիտասարդները չեն տարբերվում ապագա նորադարձներից: Կան վճռորոշ պահեր, երբ նրանց հոգիները սկսում են հակվել դեպի Տերը կամ հեռանալ Նրանից: Միշտ չէ, որ նման վճռորոշ պահեր կարող են ստեղծվել, բայց պետք է օգտագործել պահը, երբ այն ի հայտ է գալիս: Առավել հաճախ այս պահերն առաջանում են ծնողների, տատիկների, պապիկների, եպիսկոպոսի, չափահաս ղեկավարի կամ արդարակյաց հասակակցի հետ խաղաղ և ակնածալի զրույցների ժամանակ» Ensign, Apr. 1985, 8, 10):
Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ՝ Յոթանասունի Նախագահությունից. «Մեր աճող սերունդը արժանի է դեպի չափահասություն իրենց ճամփորդության ընթացքում նրանց աջակցելու և զորացնելու մեր լավագույն ջանքերին: …Մեր կատարած յուրաքանչյուր գործողությունում, մեր գնացած յուրաքանչյուր տեղում, յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ երիտասարդ անձնավորության հետ հանդիպելիս մենք պետք է ունենանք լավատեղյակություն՝ զորացնելու, հոգ տանելու և նրանց կյանքում բարու համար ազդեցություն լինելու անհրաժեշտության մասին» («Մեր աճող սերունդը», Լիահոնա, մայիս 2006, 47):
Ինչպե՞ս կարող եմ հոգ տանել աճող սերնդի համար:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի (1910–2008). «Երբեք մի մոռացեք, որ այս փոքրիկները Աստծո դուստրերն ու որդիներն են և դուք խնամատարի դեր եք կատարում նրանց համար, որ Նա ծնող էր նախքան ձեր ծնողներ լինելը, և Նա չի հրաժարվել այս փոքրիկների հանդեպ ունեցած Իր ծնողական իրավունքներից կամ հետաքրքրությունից: … Մեծացրեք ձեր երեխաներին սիրով, խնամքով և Տիրոջ խորհրդով: Հոգ տարեք ձեր փոքրիկներին: Ողջունեք նրանց ձեր տներում և հոգ տարեք և սիրեք նրանց ձեր ողջ սրտով: Նրանք գուցեև հետագա տարիներին անեն որոշ բաներ, որոնք դուք չէիք կամենա, որ նրանք անեին, բայց եղեք համբերատար, եղեք համբերատար: Դուք չեք ձախողվում, քանի դեռ շարունակում եք փորձել» (“Words of the Living Prophet,” Liahona, May 1998, 26–27):
Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ. «Դաստիարակել նշանակում է զարգացնել, հոգ տանել և մեծացնել: … Դաստիրակության համար անհրաժեշտ է կազմակերպվածություն, համբերություն, սեր և աշխատանք: Աճին օգնում է դաստիարակելը, որն իսկապես կանանց շնորհված զորավոր և ազդեցիկ դեր է» («Մայրեր, ովքեր գիտեն», Լիահոնա, նոյեմբեր 2007, 76, 77):
Բարբարա Թոմփսոն, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական. «Որպես Սփոփող Միության քույրեր մենք կարող ենք օգնել միմյանց զորացնելու ընտանիքները: Մեզ հնարավորություններ է տրվում ծառայել բազմաթիվ իրավիճակներում: Մենք մշտապես առնչվում ենք երեխաների և պատանիների հետ, ովքեր գուցե կարիքն ունեն այն բանի, ինչ մենք կկարողանանք առաջարկել: Տարեց քույրեր, դուք, լավ խորհուրդներ և փորձառություն ունեք կիսվելու երիտասարդ մայրերի հետ: Երբեմն Երիտասարդ Կանանց ղեկավարը կամ Երեխաների Միության ուսուցիչն ասում կամ անում է հենց այն, ինչ անհրաժեշտ է ամրապնդելու այն, ինչ ծնողն է փորձում սովորեցնել: Եվ ակնհայտ է, որ մեզ պետք չէ որևէ առանձնահատուկ կոչում՝ ընկերոջը կամ հարևանին օգնության հասնելու համար» («Ես կզորացնեմ քեզ, ես կօգնեմ քեզ» Լիահոնա, նոյեմբեր 2007, 117):