Միայն թվային
5 եղանակ, որոնցով կարող եք օգնել ձեր եպիսկոպոսին ձեզ օգնել
Նա անում է հնարավոր ամեն բան, բայց երբեմն նա օգնող ձեռքի կարիք ունի:
Նա ձեզ ողջունում է ամուր ձեռքսեղմումով ամեն անգամ, երբ հանդիպում եք, հաղորդության ժողովին նա նստում է ամբիոնի վրա իր համար նշանակված տեղում և չափազանց շատ ժամանակ է զոհաբերում ձեզ և Տիրոջը ծառայելու համար:
Նա ձեր եպիսկոպոսն է՝ քահանայության ղեկավար, ով կանչված Աստծո կողմից ձեր ծուխը ղեկավարելու համար: Նրա անելիքների ցուցակը երբեք ամբողջովին չի կատարվում, նա իր գրասենյակում խորհրդակցում է անդամների հետ նույնիսկ երկար աշխատանքային օրից հետո, և եկեղեցու ժողովներից հետո նա դեռ երկար ժամեր է անցկացնում ժողովատանը իր պարտականությունները կատարելու համար:
Թվում է, ձեր եպիսկոպոսը անսպառ եռանդ ունի, բայց մի ամբողջ ծուխ ղեկավարելը կարող է շատ հոգնեցուցիչ լինել: Նա ձգտում է անել հնարավոր ամեն բան, բայց երբեմն նա օգնող ձեռքի կարիք ունի: Ահա հինգ եղանակներ, որոնցով դուք կարող եք օգնել ձեր եպիսկոպոսին ձեզ օգնել.
-
Աղոթեք նրա համար: Եպիսկոպոսի կոչումը նրա մտավոր, հոգևոր և ֆիզիկական եռանդի սահմանների փորձարկումը կարող է դառնալ: Նրան հարկավոր է այն ուժը, որը միայն Աստված կարող է տալ, բայց այն կարող է գալ ձեր հավատի և աղոթքների շնորհիվ (տես Հակոբոս 5.16):
-
Հավատ ունեցեք նրա պաշտոնի հանդեպ: Դուք հաստատել եք նրան որպես ձեր եպիսկոպոս, բայց պարտադիր չէ, որ հավատ դրսևորեք մարդու հանդեպ․ հավատը պետք է դրսևորվի եպիսկոպոսի պաշտոնի և կոչման և Աստծո հանդեպ, ով կանչում և հաստատում է նրան: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր հավատը: Պատրաստակամ եղեք կատարելու կոչումներն ու հանձնարարությունները: Երբ դուք հանդիպում ունեք ձեր եպիսկոպոսի հետ, գնացեք պատրաստված՝ աղոթեք, ծոմ պահեք, եթե անհրաժեշտ է, և կրեք պատշաճ հագուստ, որպեսզի ցույց տաք ձեր հարգանքն Աստծո հանդեպ: Խորհեք նրա խորհրդի շուրջ: Նա ներկայացնում է Տիրոջը:
-
Ճանաչեք նրան: Ջանքեր գործադրեք նրան ճանաչելու համար: Հարցրեք նրան իր կյանքի, անցյալի և փորձառության մասին: Թող նա իմանա, որ դուք գնահատում եք նրա ծառայությունը և հավատ ունեք իր կոչումը կատարելու նրա կարողության վրա: (Տես Ա Թեսաղոնիկեցիս 5.12-13։)
-
Մի հոգնեցրեք նրան: Ձեր եպիսկոպոսը ցանկանում է օգնել ձեզ, բայց եթե դուք խնդիր ունեք, որով կարող են զբաղվել ձեր տնային ուսուցիչները, եպիսկոպոսի խորհրդականներից որևէ մեկը, ձեր Սփոփող Միության կամ երեցների քվորումի նախագահը, սկզբում դիմեք նրանց: Նրանց կոչումները նպատակ ունեն: Նրանք կանչված են օգնելու ձեզ, ու նաև թույլ տալու ձեր եպիսկոպոսին կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք միայն նա կարող է անել:
-
Թույլ տվեք նրան լինել մարդ: Չնայած ձեզ կարող է թվալ, որ ձեր եպիսկոպոսը ստեղծված է իր կոչման համար, բայց նա կատարյալ չէ: Նա կասկած ունի իր ունակությունների հանդեպ և սխալներ է անում: Բայց նա իսկապես սիրում է ձեզ և իր կոչմանն է տալիս այն ամենը, ինչ պարտավոր է: Բաց եղեք նրա հետ: Որքան շատ բան նա իմանա ձեր իրավիճակի մասին, այնքան լավ նա կկարողանա օգնել ձեզ: