Մեր էջը
Երբ ես գնում եմ Եկեղեցի, զգում եմ Աստծո Հոգին և այն սերը, որը տածում եմ Նրա և իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ես սիրում եմ իմ Քավիչին:
Այանա Բ., 7 տարեկան, Ֆրանսիա
Ես սիրում եմ տաճարում լինել իմ ընտանիքի հետ: Դա մի գեղեցիկ վայր է, որտեղ ես կկարողանամ գնալ 12 տարեկանում: Այն Տիրոջ տունն է:
Ալդո Ս., 10 տարեկան, Մեքսիկա
Ես բավականություն եմ ստանում դպրոցում ընկերներիս հետ ավետարանով կիսվելով, հատկապես մի տղայի հետ, ով դժվարանում է խոսել, գրել և կարդալ: Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ ավետարանով կիսվելու եղանակներից մեկը ուրիշներին օգնելն ու ծառայելն է: Երբ ուսուցիչը մեզ հանձնարարություն է տալիս տնային աշխատանքի տետրում, ես միշտ պատրաստ եմ օգնել այս տղային: Ես սիրում եմ ծառայել ուրիշներին, քանի որ այն օգնում է ինձ զգալ Երկնային Հոր սերը:
Էլիսոն Մ. 10 տարեկան, Էլ Սալվադոր