2018
5 եղանակ գերագույն համաժողովից սովորելու համար
Հոկտեմբեր 2018


5 եղանակ գերագույն համաժողովից սովորելու համար

Գերագույն համաժողովը հրաշալի հնարավորություն է միանալու Եկեղեցու անդամների հետ ամբողջ աշխարհում՝ Եկեղեցու ղեկավարներին լսելու և նրանցից ուղղորդում ստանալու համար: Դիտելով, լսելով և ուսումնասիրելով գերագույն համաժողովի ելույթները, Հոգին կբերեք ձեր կյանք և կկառուցեք ձեր վկայությունը: Դա հնարավորություն է տալիս ձեզ ստանալ անձնական հայտնություն և գործել ըստ դրա:

Ահա հինգ եղանակ, որոնցով կարող եք սովորել գերագույն համաժողովից:

1. Գրի առեք ձեր հարցերը նախքան գերագույն համաժողովի սկսվելը

Ժամանակ տրամադրեք և գրի առեք ձեր հարցերը նախքան գերագույն համաժողովի սկսվելը, իսկ հետո ուշադրություն դարձրեք պատասխաններին, որոնք կգան ձեզ համաժողովի ժամանակ: Ձեր աղոթքներն ու հարցերը կարող են ստանալ իրենց պատասխանը, երբ դուք մասնակցեք և ականջ դնեք Հոգուն:

2. Ձգտեք սովորել Քրիստոսից

Image of Christ

Դրվագներ՝ «Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը», Հեյնրիխ Հոֆման:

Մարգարեները վկայում և ուսուցանում են Փրկիչի մասին (տես Գործք Առաքելոց 10.43): Երբ լսեք համաժողովի ելույթները, կարող եք մտածել այն մասին, թե ելույթ ունեցողներն ինչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Դուք նույնիսկ կարող եք ցուցակ կազմել ձեր նշումներում:

3. Փնտրեք թեմաներ

colored pencils

Նկարները՝ Getty Images, երիտասարդ մարդը լեռան գագաթին, նկարը Ջոշուա Էրլ/Unsplash

Համաժողովի ելույթներից մի քանիսը լսելուց հետո դուք կարող եք նկատել, որ մի թեմա մի քանի անգամ է նշվել: Այն, ինչ նկատում եք, կարող է լինել եղանակներից մեկը, որով Հոգին օգնում է ձեզ ճանաչել ինչ-որ բան, որը դուք պետք է սովորեք:

4. Նշումներ կատարեք Մորմոնի Գրքի մասին

Book of Mormon

Դուք շատ բան կարող եք սովորել, ուշադրություն դարձնելով սուրբ գրություններին, որոնց Եկեղեցու ղեկավարները հղումներ են կատարում, հատկապես Մորմոնի Գիրքին, որը «մեր կրոնի պորտաքարն է» (Մորմոնի Գրքի նախաբանը): Տեսեք, արդյո՞ք կարող եք գրի առնել ամեն անգամ, երբ դրա մասին նշվում է գերագույն համաժողովին: Ձեր գտածը կարող է զարմացնել ձեզ:

5. Գործելու շարժառիթներ ու ոգեշնչումներ ունեցեք

young man on mountaintop

Գրի առեք ուղերձներն ու մեջբերումները, որոնք ոգեշնչում են ձեզ և հրավիրում գործելու: Սա կարող է օգնել ձեզ կիրառել ձեր սովորածը և հիշել՝ ինչպիսին էին ձեր խոհերը, երբ ավելի ուշ հիշեցման կարիք կունենաք: