Ինչին ենք մենք հավատում
Ո՞ւր է գնում տասանորդի գումարը
Ի՞նչ է տեղի ունենում այն գումարի հետ, որը դուք մուծում եք որպես տասանորդ:
-
Դուք գումար եք վաստակում:
-
Դուք նվիրաբերում եք ձեր եկամտի 10 տոկոսը որպես տասանորդ (տես ՎևՈւ 119):
-
Դուք ձեր տասանորդը տալիս եք ձեր եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության անդամին կամ ներկայացնում եք առցանց donations.lds.org:
-
Եկեղեցու գլխավոր գրասենյակում, Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումը և Նախագահող Եպիսկոպոսությունը կազմում են Տասանորդի Տնօրինման Խորհուրդը (տես ՎևՈւ 120): Ինչպես հրահանգված է Տիրոջ կողմից, նրանք կայացնում են ոգեշնչված որոշումներ այն մասին, թե ինչպես պետք է օգտագործվեն այս սուրբ ֆոնդերը:
Տասանորդը կարող է օգտագործվել.
-
Տաճարների, եկեղեցիների և Եկեղեցու սեփականություն հանդիսացող այլ շենքերի կառուցման և պահպանման համար
-
Եկեղեցու կրթական ծրագրերի իրականացման համար
-
Սուրբ գրությունների և այլ նյութերի տպագրության համար
-
Ընտանիքի պատմության հետազոտության կատարման համար
-
Բարօրության ծրագրի և մարդասիրական նախաձեռնությունների իրականացման համար
-
Միսիոներական աշխատանքի կատարման համար
-
Եկեղեցու միջոցառումների կազմակերպման համար՝ ծխի և ճյուղի անդամների միջև ընկերակցությունը զարգացնելու նպատակով