Աղոթք կիրճում
Անցյալ տարի ես, հայրիկս ու եղբայրս գնացիք արշավի: Արշավի ժամանակ մենք խորացանք կիրճում: Մենք շուտով սկսեցինք ուսումնասիրել մի կողմնային արահետ: Մենք հայտնաբերեցինք մեծ քարայրներ և հրաշալի դիտակետեր: Մենք բարձրանում էինք փխրուն քարերի և թեք բլուրների վրայով:
Մի որոշ ժամանակ անց մենք լրիվ մոլորվեցինք: Մենք չգիտեինք՝ որ ուղղությամբ հասնել կիրճի հատակը: Մենք խճճվեցինք խիտ թփերի մեջ՝ տեսադաշտից կորցնելով կիրճի գագաթն ու հատակը: Ես իրոք սկսեցի հուսահատվել: Ես ու հայրս չգիտեինք ուր գնալ:
Մթնում էր և արդեն ցուրտ էր, իսկ մենք չէինք կարողանում դուրս գալ կիրճից: Ես գիտեի, որ Երկնային Հայրը գիտեր, թե որ ուղղությամբ պետք է գնայինք:
Ես ասացի. «Եթե մենք ցանկանում ենք այստեղից դուրս գալ, մենք պետք է աղոթենք»: Մենք երեքով ծնկի իջանք, խնդրելով Երկնային Հորը առաջնորդել մեզ կիրճից դուրս:
Երբ մենք սկսեցինք քայլել, մի զգացում ունեցա, որ պետք է ձախ թեքվեինք, երբ տեսա մի ուղիղ բարձր ծառ: Երբ թեքվեցինք ձախ, ես տեսա մեր մեքենան: Ես գիտեի, որ Երկնային Հայրը օգնեց մեզ դուրս գալ կիրճից: Երկնային Հայրը պատասխանեց մեր աղոթքին, և մենք ապահով դուրս եկանք, երբ արևն արդեն մայր էր մտնում:
Ես այնքան երախտապարտ եմ աղոթքի զորության համար և Երկնային Հոր լսող ականջի համար: