2021
Իմ աղաղակի արձագանքը
Մարտ 2021


Տեղական նորություններ

Իմ աղաղակի արձագանքը

Ինչպես գիտենք, արձագանքը որևէ մակերեսից արտացոլված ձայն է, որը լսվում է ավելի ուշ, քան իրական ձայնը: Երբ մենք աղաղակում ենք, մենք նույնպես լսում ենք արձագանքը: Պատասխանը գալիս է, երբ մենք հարց ենք տալիս: Երբ մենք խորհում ենք, որոշումներ են ծնվում: Երբ մենք փնտրում ենք, գտնում ենք:

Ես տեսնում եմ և հասկանում եմ այս կապը: Եվ ես հասկանում եմ հակառակը. եթե չես աղաղակում, չկա նաև արձագանք։ Ես դա հասկացա՝ լսելով վերջին տարիների գերագույն համաժողովները: Երբ լսում ենք ղեկավարներին, հզոր հեղեղի նման հոգևոր տեղեկատվությունը հոսում է մեր հոգիները, բայց ի՞նչն է մնում մեր մտքում: Ես խորհում էի, թե իրականում ինչ եմ հիշում, ինչ եմ սովորել, ինչ եմ կիրառելու: Ես նկատել եմ, որ ամենից լավ հիշում եմ այն ուսմունքները, որոնց թեմաներն արդեն տեղավորվել են իմ մտքում: Մշտական մտքերն ու հարցադրումները, կարծես, աղաղակ են դեպի երկինք, ենթագիտակցորեն, առանց խոստովանելու, որ ես ներշնչանք եմ փնտրում՝ առանց դրանք աղոթքներիս մեջ ընդգրկելու: Ես պարզապես խորհում էի: Եվ այնուամենայնիվ, այդ աղաղակի արձագանքները վերադարձան խոսնակների խոսքերով: Թե՛ աղաղակը, թե՛ արձագանքը նույն ձայնն են, և դա ոգևորիչ է: Բոլորը կարող են զգալ դա, երբ պատրաստվում են լսել գերագույն համաժողովի հեռարձակումը։ նրանց մնում է միայն միտքը լցնել խոհերով և հարցերով՝ կարծես աղաղակներով, եթե կամենաք, իսկ հետո գալ, նստել և լուռ ականջ դնել եկող արձագանքին: …

Տպել