2021
Մեր ընտանիքն ապրում է մի գերագույն համաժողովից մյուսը
Մարտ 2021


Մեր ընտանիքն ապրում է մի գերագույն համաժողովից մյուսը

Ես սիրում եմ Գերագույն համաժողովը: Մինչ շատ էստոնացի ընտանիքներ ապրում են Սուրբ ծննդյան տոներից մինչև ամառվա կեսը, մեր ընտանիքն ապրում է մի գերագույն համաժողովից մյուսը: Մենք մեծ ոգևորությամբ ենք սպասում գերագույն համաժողովին: Համաժողովն ավարտվելուն պես մենք վերանայում ենք մեր գրառումներն ու խորհում: Մենք քննարկում ենք մեր փորձառությունները և սովորաբար գտնում ենք, որ համաժողովն ուներ մի քանի կրկնվող թեմաներ, որոնք կարող ենք օգտագործել հաջորդ 6 ամիսների ընթացքում մեր ընտանիքի խաղային ծրագիրը կազմելու համար: Համաժողովը հիանալի ժամանակ է մեր հատկանիշների ու գործողությունների շուրջ խորհելու, ինչպես նաև անձնական նպատակներ դնելու համար: Հետո նորից լսում ենք բոլոր ելույթները: Մենք ունենք ավանդույթ, որ ամեն առավոտ ընտանիքով ունկնդրում ենք գերագույն համաժողովի մեկ ելույթ և ամեն երեկո ընթերցում ենք ընթացիկ տարվա սուրբ գրություններից, որը 2020 թ.-ի համար Մորմոնի Գիրքն է: Գերագույն համաժողովից մոտ մեկ ամիս առաջ ես անձամբ կրկին կարդացի նախորդ համաժողովի բոլոր ելույթները: Միաժամանակ ես սկսեցի հիշեցնել մեր երեխաներին, որ մոտենում է մեկ այլ գերագույն համաժողով: Սա լավ ժամանակ է խորհելու և աղոթքով հարցեր տալու համար: Գերագույն համաժողովի ելույթներից ես միշտ ստացել եմ իմ հարցերի պատասխանները:

Մենք ունենք գերագույն համաժողովի հետ կապված որոշ ավանդույթներ: Դրանցից մեկը համաժողովի օրագիրն է: Մենք տարիներ շարունակ գրառումներ ենք կատարել նույն օրագրում: Մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ համաժողովի մեկ նիստի ընթացքում պետք է գրի կամ նկարի օրագրում: Հիանալի է մեկ-մեկ վերանայել այն և տեսնել, թե ինչպես ենք մենք աճել: Մեկ այլ ավանդույթի համաձայն, մենք տպում ենք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների նկարները և դրանք դնում ենք տարբեր փոքրիկ միջոցառումների և խորտիկների կողքին: Երբ նրանցից մեկը ելույթ է ունենում, մենք կատարում ենք այդ փոքրիկ միջոցառումը կամ ուտում ենք խորտիկը: Շատ ավելի սահուն է անցնում լսել ելույթները հենց այդ եղանակով: Գերագույն համաժողովին միշտ նախորդում է մայրիկ-հայրիկ ժամադրությունը՝ այդ խորտիկներն ու միջոցառման իրերը գտնելու համար: Դա նաև զվարճալի ավանդույթ է: Գերագույն համաժողովի օրերը ընտանիքի համար յուրահատուկ ժամանակ է: Կիրակնօրյա նիստերի ընդմիջումներին մենք սովորաբար դուրս ենք գալիս զբոսանքի:

Յուրաքանչյուր գերագույն համաժողովին երեխաների համար մենք ունենք նաև մի առանձնահատուկ բան՝ նկարներ պատին, գունավորելու և աշխատանքային թերթիկներ կամ նմանատիպ մի բան: Գերագույն համաժողովը մեզ համար տևում է 3 օր: Վերջին նիստը մենք սովորաբար դիտում ենք երկուշաբթի առավոտյան: Սկզբունքորեն ընտանիքի բոլոր անդամները մասնակցում են բոլոր նիստերին (որոնք վերաբերում են նրանց), բայց մենք ոչ մեկին չենք ստիպում: Ինձ, որպես մայր, ավելի շատ ուրախացնում է, երբ բոլորն են գալիս ու լսում: Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ միայն ձեր սրտով կարող եք լավ լսել:

Տպել