2021
Օրհնություններ, որոնք գալիս են, երբ մենք պատրաստվում ենք համաժողովին
Մարտ 2021


Օրհնություններ, որոնք գալիս են, երբ մենք պատրաստվում ենք համաժողովին

Գերագույն համաժողովը օրհնություն է յուրաքանչյուրիս, այդ թվում նաև ինձ համար: Դա ինձ անհանգստացնող հարցերի պատասխանները ստանալու հնարավորություն է, ոգեշնչվելու և սրբանալու հնարավորություն:

Համաժողովից առաջ ես փորձում եմ ծոմ պահել և աղոթել, որպեսզի մաքրեմ մարմինս ու հոգիս: Եսայիայի գրությունների միջոցով Տերն ասել է. «Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրւության կապանքները, բաց արա լուծի կոշկոռները, եւ ջարդուածներին ազատ թող տուր»: Պողոս Առաքյալը խրատել է Կորնթոսի սրբերին՝ «ծոմապահութեան եւ աղօթքի պարապուիք» (Ռասսել Մ. Նելսոն, «Բացեք երկինքները օգնության համար», ապրիլ 2020 գերագույն համաժողով): Դա մեծապես օգնում է ինձ լինել հոգևորապես ավելի ընկալունակ, հնազանդ, խոնարհ և հեշտացնում է Աստծո խոսքերի ընդունումը, որոնք արտասանվել են ապրող մարգարե Ռասսել Մ. Նելսոնի և Տասներկու Առաքյալների միջոցով:

Պատրաստվելով այս եղանակով՝ Տիրոջ խոսքերը լսելիս ես միշտ պատասխաններ եմ ստանում, զգում եմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը, սովորում եմ, թե ինչ պետք է անեմ, որ ավելի լավը դառնամ, և ինչ հատկանիշներ պետք է փոխեմ իմ մեջ: Համաժողովից հետո ես լի եմ սիրով, Հոգու զորությամբ և ուրախությամբ, ուստի կարող եմ շարունակել ապրել և դիմանալ այն ամենին, ինչ ինձ համար է նախատեսված:

Ես ուրախ եմ, որ կենդանի Տիրոջ՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու անդամ եմ: Նա իմ հավատքն է, իմ հույսը, իմ ուժն ու իմ կյանքը:

Տպել