2021
Նախարարություն
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Նախարարություն

Ավետարանից Հովհաննեսի 13-րդ գլխում Հիսուս Քրիստոսը տալիս է սիրո և ծառայության մեծ օրինակ՝ լվանալով Իր աշակերտների ոտքերը։ Նույն գլխի 13-ից 15-րդ հատվածներում ասվում է․ “13 Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. եւ լաւ էք անում, քանի որ իսկապէս ե՛մ. 14 իսկ արդ, եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմյանց ոտքերը լուանալ. 15 որովհետեւ մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձևով անէք”։ Այս օրինակը ցույց է տալիս մեզ ինչպես մենք պետք է հետևենք Իր օրինակին, ծառայենք և սիրենք միմյանց։ Քովիդ-19ի պատճառով մենք դադարեցինք այցելել իրար տներ, բայց չդադարեցինք իրար մասին հոգ տանել, և ես դրա համար շատ շնորհակալ եմ մեր Հիսուս Քրիստոսին և մեր կենդանի մարգարեին, որ ստեղծեցին հնարավորթություն հեռավար շփվելու և հոգ տանելու միմյանց մասին։ Կարանտինի ընթացքում ես զանգահարել եմ մեր քույրերին՝ նրանց հետ զրուցելու և կիսվելու տարբեր թեմաներով, այդ թվում նաև ՝ հոգևոր, որի ընթացքում իմացել եմ նրանց կարիքները և, ինչ-որ կերպ տալով հոգևոր սնունդ,օգտակար եմ եղել նրանց։ Հրավիրել եմ նրանց մասնակցել հեռավար միջոցառումների։ Ես զգացել եմ ուրախություն դրա համար և նաև զգացել եմ իրենց ուրախությունը։

Մաթևոսի 15։32 հատվածում ասվում է․”

32 Եւ Յիսուս իր մոտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մոտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»:” Այս հատվածը նկարագրում է Հիսուս Քրիստոսի գթությունն ու սերը մարդկանց նկատմամբ։ Ես վկայում եմ, որ մեր կյանքում գթության և սիրո ավելի մեծ օրինակ չկա։ Հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին՝ մենք նույնպես կարող ենք ցուցաբերել մեր գթությունն ու սերը միմյանց նկատմամբ։

Քույր Ջուլիետա Գալստյան

Տպել