«Կուալա Լումպուր, Մալազիա», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022 թ.:
Եկեղեցին այստեղ է
Կուալա Լումպուր, Մալազիա
Այս մայրաքաղաքի երկնքում իշխում են աշխարհի ամենաբարձր երկվորյակ աշտարակները: 1977 թվականին Մալազիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Այսօր այս երկրում Եկեղեցին ունի․
-
10,900 անդամ (մոտավորապես)
-
5 շրջան, 31 համայնք
-
8 ընտանեկան պատմության կենտրոն
Երաժշտությունը հրավիրում է Հոգին
Կուալա Լումպուրի մի արվարձանում ապրող Բրայան Չանը, նրա կինը՝ Սուկանյա Չոյսրակուն, և նրանց որդին ու դուստրը միասին երգում են մանկական երգ: «Երաժշտությունը երկրպագության կարևոր մասն է», - ասում է Սուկանյան: «Այն հրավիրում է Հոգուն, որ մեզ հետ լինի»: