«Մի՞թե ես էլ եմ ուզում գնալ», Լիահոնա, մարտ./Ապրիլ 2022 թ.։
Վերջին Օրերի Սրբերի ձայները. Հավատքի կանայք
Մի՞թե ես էլ եմ ուզում գնալ
Սփոփող միության միջոցառման ժամանակ ինձ վիրավորեցին, և ես պետք է որոշում կայացնեի:
Եկեղեցուն միանալուց կարճ ժամանակ անց Սփոփող միության ղեկավարներից մեկը կատակներ էր անում ծիծաղելի իրավիճակների մասին: Հանկարծ բոլորի առջև նա սկսեց կատակներ անել իմ մասին: Ես ինձ անհարմար զգացի և վիրավորվեցի:
Իմ առաջին միտքն այն էր, որ այլևս ծուխ չէի վերադառնալու: Ես բացեցի սուրբ գրություններս՝ փորձելով մխիթարություն գտնել: Կարդալիս ես հանդիպեցի մի հատվածի, որտեղ Հիսուսը Իր ուսմունքներից վիրավորված մարդկանց հարցրեց. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»: (Հովհաննես 6․67)
Ես անմիջապես պատասխանեցի մտքում. «Ոչ, ես չեմ գնա»:
Ես զանգահարեցի Սփոփող միության նախագահին, ով խորհուրդ տվեց զանգահարել քրոջը, ով կատակ էր արել իմ մասին: Ես զանգեցի նրան և արտահայտեցի զգացմունքներս: Մենք եզրակացրինք, որ հումորի զգացումը հրաշալի բան է, բայց մի խումբ մարդկանց ներկայությամբ մենք չպետք է կատակենք մեկի մասին, ում չենք ճանաչում: Մենք խոսեցինք նաև ծխի նոր անդամների նկատմամբ զգայուն լինելու մասին:
Ես շարունակեցի հաճախել այդ ծուխը, մինչ ապրում էի այդ քաղաքում: Ես շատ հրաշալի փորձառություններ ունեցա դեպի ավետարանը դարձի գալուց հետո:
Վիրավորանքը հաղթահարելու իմ անձնական պրպտումների ընթացքում ես գտա մեր Եկեղեցու ղեկավարների այս օգտակար խոսքերը.
«Երբ մարդը ինչ-որ բան է ասում կամ անում, որը մենք վիրավորական ենք համարում, մեր առաջին պարտականությունն է հրաժարվել վիրավորվելուց և ապա դեմ առ դեմ, ազնվորեն և ուղղակի հաղորդակցվել այդ մարդու հետ»: 1
«Ես խոստանում եմ, որ երբ դուք որոշեք չվիրավորվել … , դուք կզգաք [Փրկիչի] սերը և հավանությունը»: 2
Երախտապարտ եմ, որ որոշեցի չհեռանալ Եկեղեցուց անզգույշ մեկնաբանության պատճառով: Եվ ես երախտապարտ եմ վերականգնված Եկեղեցու անդամ լինելու համար, որտեղ ես ուժ եմ ստանում հավատարիմ լինելու և աշակերտության ճանապարհը շարունակելու համար: Ես բարձր եմ գնահատում մարգարեների և առաքյալների խորհուրդները, ովքեր մեզ ուսուցանում են, թե ինչպես շփվել մեր եղբայրների և քույրերի հետ ավետարանում:
Ես կարող եմ շարունակել հավատարիմ լինել և նախընտրել չվիրավորվել: Ես կարող եմ կենտրոնանալ Քրիստոսի նման լինելու և Փրկիչի սերն ու հավանությունը զգալու իմ սեփական ջանքերի վրա:
Մի՞թե ես էլ եմ ուզում գնալ: Ոչ: Ես ունեմ վկայություն, որ սա երկրի վրա վերականգնված Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է այսօր, և որ այն ունի «յաւիտենական կեանքի խօսքեր[ը]» (Հովհաննես 6.68):