2022
Աստված կարող է օգնել մեզ դժվարին ժամանակներում
Մարտ 2022 թ․


«Աստված կարող է օգնել մեզ դժվարին ժամանակներում», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022 թ.։

Սպասավորության սկզբունքները

Աստված կարող է օգնել մեզ դժվարին ժամանակներում

Այն, ինչ ձեռք ենք բերում մեր փորձություններից, կարող ենք օգտագործել ուրիշներին օգնելու համար:

Նկար
կինը նստած է և դիտում է մայրամուտը օվկիանոսի վրա

Լուսանկարը տրամադրել է Getty Images-ը

Արգենտինայի Կորդովա քաղաքի բնակչուհի Մարսելա Էնդրեկը հիվանդ էր ու տխուր: Անվերջ շարունակվող հիվանդությունը ընկճել ու հուսալքել էր նրան: Զգալով, որ ելք չկա, նա լսեց համաժողովի մի ելույթ, որում խոսվում էր աղոթքի մասին: Այդ միտքը անմիջապես դիպավ նրա սրտին՝ թախանձագին աղոթել իր խնդիրների մասին:

Նա սկսեց պարբերաբար աղոթել օգնության համար: Աղոթքը նրան խաղաղություն և հանգստություն բերեց, չնայած նրա առողջությունը չբարելավվեց: Իրականում նրա վիճակն այնքան վատթարացավ, որ նա այլևս չկարողացավ աշխատել: Այժմ նա լրացուցիչ հոգս ուներ. նա չէր կարողանում վճարել իր բժշկական ծախսերը:

Անհրաժեշտությունից ելնելով՝ նա սկսեց քննել, թե ինչպես կարող էր այլ կերպ հաղթահարել իր առողջական խնդիրները: Նա հուշում ստացավ կենտրոնանալ սնվելու որոշ սովորությունների փոփոխության վրա և զարմացավ, թե որքան է դա օգնում: Նրա ապաքինումն այնքան տպավորիչ էր, որ նա սկսեց խորությամբ ուսումնասիրել սնունդը:

Որոշ ժամանակ անց Մարսելան հանդիպեց նույն վիճակում գտնվող Էվելին անունով մի երիտասարդ կնոջ, ով նույնպես հիվանդ էր, տխուր էր և հուսահատ փնտրում էր պատասխաներ: Մարսելան իրեն տեսավ իր նոր ընկերոջ մեջ: Նա կիսվեց այն ամենով, ինչ սովորել էր սննդի ընտրության և սնվելու վերաբերյալ: Էվելինի հետ նա կիսվեց նաև աղոթքի զորության մասին իր վկայությամբ: Նա հրավիրեց Էվելինին աղոթել, որպեսզի նա նույնպես զգա Աստծո սերը և իմանա, որ Նա տեղյակ է իր մասին:

Մի քանի օր անց Մարսելան ցնցված էր՝ տեսնելով Էվելինին: Փոփոխությունն արդեն ակնհայտ էր՝ ֆիզիկապես և հոգեպես: Էվելինը նրան տեղեկացրեց, որ իր կյանքը փոխվում է, և ինքը կարող է զգալ Աստծո սերը իր հանդեպ:

Իր փորձություններից և մարտահրավերներից Մարսելան ձեռք բերեց և՛ կարեկցանք, և՛ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին ուրիշներին օգնելու համար:

Օգնություն ստանալով՝ կարող ենք օգնել ուրիշներին

Նկար
Հովսեփը հացահատիկ է բաժանում Եգիպտոսում սովի ժամանակ

Հովսեփը, ըստ Ռոբերտ Թ. Բարեթի

Հովսեփի պատմությունը մեկ այլ օրինակ է, թե ինչ կարող է պատահել, երբ մենք վճռում ենք վստահել Աստծուն մեր փորձություններում. Նա կարող է ոչ միայն ազատել մեզ, այլև կարող է մեզ ուղարկել այնտեղ, ուր կօգտագործենք մեր փորձը ուրիշներին օգնելու համար (տես Ծննդոց 37–45):

Հովսեփը վճռել էր վստահել Աստծուն և պահել Նրա պատվիրանները՝ չնայած դավաճանությանը, կորստին ու բանտարկությանը: Աստծո հանդեպ Հովսեփի հավատքի և իր փորձություններին համբերությամբ ու առանց վիրավորանքի դիմանալու պատրաստակամության շնորհիվ «Եհովան Յովսէփի հետ էր» (Ծննդոց 39.21) և ուղարկել էր նրան այնտեղ, ուր նա կարող էր օրհնել շատերին (տես Ծննդոց 45.5–8):

Խորհելու սկզբունքներ

Երբ քննարկում եք ուրիշներին սպասավորելու ձեր հնարավորությունները, հաշվի առեք պատմություններում պատկերված այս սկզբունքները.

  • Մեր դժվարությունները կարող են օրհնություն լինել։ Եթե մենք «աղոթեք անդադար և [լինենք] հավատացող», երբ դժվարությունների մեջ ենք, Երկնային Հայրը կարող է օգտագործել դրանք մեր բարիքի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 90.24, տես Հռովմայեցիս 8.28):

  • Մեր մարտահրավերները կարող են պատրաստել մեզ: Եթե մենք հեզ լինենք փորձությունների ժամանակ, Աստված կարող է օգտագործել մեր փորձառությունները՝ մեզ սովորեցնելու և փոխելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 112.13):

  • Մեր մարտահրավերները կարող են սպասավորելու հնարավորություններ դառնալ: Եթե մենք պատրաստ ենք վստահել Երկնային Հորը, ապա Նա մեզ կուղարկի այնպիսի մի տեղ, որտեղ մեր փորձառություններից սովորածը կօգտագործենք ուրիշներին օգնելու համար (տես Մոսիա 24.13–14):

Ի՞նչ կարող ենք անել

Աղոթեք, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող են ձեր փորձառություններն օգնել ձեզ օրհնել նրանց, ում ծառայում եք: Իսկ հետո օգնության ձեռք մեկնեք:

Տպել